Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Պայթյուններ՝ զինագործարանի պահեստներում

Պայթյուններ՝ զինագործարանի պահեստներում

Sat, 12 Sep 2026 19:30:24 +0400


Գիշերային ժամերին պայթյուններ են որոտացել բուլղարական «Էմկո» զինագործարանի պահեստային շինություններում, որոնք գտնվում են Ցարեւա-Լիվադա բնակավայրից ոչ հեռու՝ Տրյավնա քաղաքի մոտակայքում։ Բռնկվել է հրդեհ, որը ուղեկցվել է դետոնացիաների շարքով։ Այս մասին հայտնում է Nova ՀԸ-ն, վկայակոչելով տեղի իշխանություններին։

Նշվում է, որ ձեռնարկության անվտանգության բաժնի աշխատակիցները օպերատիվ կերպով դուրս են բերվել տարածքից։ Շրջափակը առնվել է հսկողության տակ։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, հրշեջները, ուժայինները։ Բարեբախտաբար՝ զոհեր եւ վիրավորներ չկան։ Օգոստոս ամսից ի վեր, սա արդեն երկրորդ նման արտակարգ դեպքն է, որը գրանցվում է այդ ձեռնարկությանը պատկանող ենթակառուցվածքներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով