Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել
Sat, 12 Sep 2026 23:00:42 +0400

Միացյալ Նահանգներում, Հյուսիսային Դաքոթա նահանգում հայտնաբերվել է տիրանոզավր տեսակի դինազավրի առաջին հայտնի հետքերի շարքը։ Այն ենթադրաբար պատկանել է T. Rex անվանումը ստացած դինոզավրին։ Այս մասին հայտնում է Journal of Vertebrate Paleontology հանդեսը։ Շղթան, որն ունի մոտ յոթ մետր երկարություն, բաղկացած է չորս ոտնահետքերից։ Մատների երկարությունը մոտ մեկ մետր է, քայլի երկարությունը՝ չորս մետր։ Մոտավոր հաշվարկներով, դինոզավրը շարժվել է ժամում՝ 5,6-7,2 կմ արագությամբ։ Քայլել է, ոչ թե վազել։
Հետքերը պահպանվել են մանրահատիկ ավազուտներում, շնորհիվ խիտ միներալային ապարաշերտերի, որոնք ձեւավորվել են ոտնահետքերի շուրջը։ Դրանց չափսերը եւ ձեւը, ինչպես նաեւ՝ հայտնաբերված տիրանոզավր տեսակի դինոզավրին պատկանող ոսկորները թույլ են տալիս ենթադրելու, որ հետքերը պատկանել են T. Rex-ին։Մասնագետները հայտնել են, որ իրենց հաջողվել է պարզել դինոզավրի մարմնակառուցվածքային հիմնական առանձնահատկություններն ու վարքագիծը։ Հատկապես հետաքրքրական է, որ ոտնահետքերը ի հայտ են եկել նախքան մոտ 66 միլիոն տարի առաջ՝ դինոզավրերի զանգվածային ոչնչացումը։ Մասնագետները նախատեսվում են գտածոները հանել ավազուտներից եւ ցուցադրել Դենվերի Բնության եւ գիտության թանգարանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր