Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ

Զանգվածային սննդային թունավորում Վիետնամում․ հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ

Sun, 13 Sep 2026 12:00:58 +0400


Զանգվածային սննդային թունավորում է տեղի ունեցել վիետնամական Խյուե քաղաքում։ 121 մարդ հոսպիտալացվել է՝ սննդային թունավորում ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական B’Lao Group ընկերությունների խմբին պատկանող Scavi Hue Company հագուստեղենի եւ տեքստիլի գործարանում։ Աշխատակիցները առավոտյան աշխատանքից գալուց հետո իրենց վատ են զգացել, եւ տեղափոխվել հիվանդանոց՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար։ Նրանց մոտ եղել են հետեւյալ ախտանշանները՝ բարձր ջերմություն, փորացավ, սրտխառնոց եւ փսխում։ Թունավորվածների մոտ ախտորոշվել է սուր գաստրոէնտերիտ՝ ամենայն հավանականությամբ՝ առաջացած փչացած սննդի օգտագործման հետեւանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Թուրքիայում

Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Թուրքիայում Sat, 19 Sep 2026 09:30:39 +0400 Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով