Հետաքրքիր է՝ ինքը՝ Մատենադարանը, կարձագանքի՞ այս էժանագին կրկեսին. Ալեն Ղուլյան

Հետաքրքիր է՝ ինքը՝ Մատենադարանը, կարձագանքի՞ այս էժանագին կրկեսին. Ալեն Ղուլյան

Sun, 13 Sep 2026 13:30:24 +0400


Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական ցուցադրական «եղբայրացման» և «խաղաղության» շրջանակում Ապշերոնի սուլթանի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր օտարերկրյա դիվանագետներին տարել է Գանձասար։ Իհարկե, նա չի մոռացել նաև «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի շենքի մասին։
Հասկանալի է, որ օկուպացված Արցախում նրանց հայկական վանքերով ու եկեղեցիներով շրջեցնում են ոչ թե դրանք որպես հայկական ժառանգություն ներկայացնելու համար։ Տարիներ շարունակ նրանք կեղծում են պատմությունը և Արցախում ամեն հայկականը ներկայացնում որպես այսպես կոչված «աղվանա-ուդիական տաճարներ»։ Ուստի ակնկալել, որ Գանձասարում հերթական կեղծարարության բաժինը չի լինելու, միամտություն կլիներ։
Սակայն Գանձասարի Մատենադարանի մասնաճյուղում կազմակերպված կրկեսը մեկ այլ բան ցույց տվեց. Իլհամը այսպես բացահայտ այդ դիվանագետներին լրիվ ապուշների տեղ է դրել։
Այստեղ Հաջիևը որոշել էր հյուրերի համար հերթական «հայկական կեղծարարության բացահայտումը» կազմակերպել։ Դիվանագետներին մոտեցրեց ցուցափեղկերին, բացեց ցուցադրված գրքերը և իրեն պատմական մեծ հայտնագործություն կատարած մարդու տեսքով ցույց տվեց դատարկ էջերը։ Իբր՝ ահա ձեզ ապացույց. հայերը սա ներկայացրել են որպես հնագույն ձեռագիր, իսկ ներսում… դատարկ է։
Եվ, իհարկե, ամբողջական «բեմադրության» համար Հաջիևի կողքին հայտնվեց նաև Քյամրանչիկը։ Առանց նրա այս ներկայացումն այդքան համոզիչ չէր լինի։
Յուրաքանչյուր ոք, ով թեկուզ փոքր-ինչ ծանոթ է թանգարանային գործին, գիտի, որ մասնաճյուղերում և ցուցասրահներում ցուցադրվում են ֆաքսիմիլեներ՝ ցանկացած գրաֆիկական բնօրինակի ճշգրիտ պատճեններ՝ լինի դա անձնական ստորագրություն, պատմական ձեռագիր, փորագրանկար, թե փաստաթուղթ, իսկ հնագույն ձեռագրերի բնօրինակները պահվում են առանձին՝ հատուկ պայմաններում։
Թանգարանային պրակտիկայում դատարկ կազմաթղթով ճշգրիտ ֆաքսիմիլեների ցուցադրումը միջնադարյան գրքի կառուցվածքը ներկայացնելու սովորական մեթոդ է։
2020 թվականի աշնանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բոլոր բնօրինակները, հնատիպ գրքերը և արժեքավոր արխիվային փաստաթղթերը պաշտոնապես տարհանվել էին Գանձասարից Երևան։ Տարհանումը կազմակերպել էր մասնաճյուղի աշխատակազմը՝ այն ժամանակվա տնօրենի գլխավորությամբ, ինչի մասին պաշտոնապես հայտնել էր Հին ձեռագրերի ինստիտուտի ղեկավարությունը։
Արդեն 2021 թվականի մարտին Երևանում՝ Մատենադարանի շենքում, բացվել էր «Արցախի ձեռագրական արվեստը» պաշտոնական ցուցահանդեսը։ Այնտեղ հանրությանը ներկայացվել էին Գանձասարից տարհանված շուրջ 80 բնօրինակ ձեռագրեր ու փաստաթղթեր՝ Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Շուշիի և այլ կենտրոնների գրչատներից։
Գանձասարում մնացել էին միայն պատմական արժեք չներկայացնող թանգարանային հենակները, դատարկ ցուցափեղկերը, ինչպես նաև ֆաքսիմիլե-մուլյաժներն ու պատճենները, որոնք նախատեսված էին բացառապես ցուցափեղկերում ցուցադրելու համար։
Սակայն եթե ադրբեջանական վարչակարգի քարոզչական հնարքներին բոլորը վաղուց սովոր են, ապա հենց «հյուրերի» պահվածքը զզվանք է առաջացնում։
Տասնյակ դիվանագետներ, որոնց ճնշող մեծամասնությունը, ըստ հեղինակի բնորոշման, պրոֆեսիոնալ հետախույզներ են, կանգնած են, գլխով անում, քրքջում և հնազանդորեն կուլ են տալիս այս բացահայտ անհեթեթությունը։
Հաջիևը բացահայտ այդ դիվանագետներին լիակատար հիմարների տեղ է դրել, իսկ նրանք իրենց հնազանդ գլխով անումներով ու քրքիջով թույլ են տալիս իրենց մանիպուլացնել ինչպես ստրկամիտների։
Հետաքրքիր է՝ ինքը՝ Մատենադարանը, կարձագանքի՞ այս էժանագին կրկեսին, թե՞ պարզապես կկանգնի այդ դիվանագետների շարքում և նրանց նման հնազանդորեն կսկսի գլխով անել ու քրքջալ ի պատասխան։

Ալեն Ղուլյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկել է «ազգային դիմադրության» ժամանակը․ Օրբանը վերադառնում է

Եկել է «ազգային դիմադրության» ժամանակը․ Օրբանը վերադառնում է Mon, 14 Sep 2026 16:00:03 +0400 Հունգարիայի…

8 րոպե ago

Պարտավոր չէ ժողովրդին ասի, թե 6-7 միլիոն ինչի է ստանում․․․

Պարտավոր չէ ժողովրդին ասի, թե 6-7 միլիոն ինչի է ստանում․․․ Mon, 14 Sep 2026 15:45:46…

22 րոպե ago

Նույնիսկ Թուրքիայում Ադրբեջանին թշնամի պետություն են համարում․ նոր տվյալներ

Նույնիսկ Թուրքիայում Ադրբեջանին թշնամի պետություն են համարում․ նոր տվյալներ Mon, 14 Sep 2026 15:30:36 +0400…

37 րոպե ago

Միջամտում եք մարդու իրավունքներին, որը պետք է վերահսկվի

Միջամտում եք մարդու իրավունքներին, որը պետք է վերահսկվի Mon, 14 Sep 2026 15:16:42 +0400 Latest…

51 րոպե ago

Հայտարարության իմաստը «կհեռանանք»-ը չէ, այլ՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան»

Հայտարարության իմաստը «կհեռանանք»-ը չէ, այլ՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան» Mon, 14 Sep 2026 15:15:59 +0400…

52 րոպե ago

Մենք էլ ՀԱՊԿ-ին հարցեր ունենք. Նարեկ Կարապետյան

Մենք էլ ՀԱՊԿ-ին հարցեր ունենք. Նարեկ Կարապետյան Mon, 14 Sep 2026 15:03:19 +0400 Latest news…

1 ժամ ago