Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Կուսակցությունը ստացել է պատմության ամենամեծ հանգանակությունը

Կուսակցությունը ստացել է պատմության ամենամեծ հանգանակությունը

Sun, 13 Sep 2026 18:15:08 +0400


Բրիտանական Reform UK կուսակցությունը որպես հանգանակություն ստացել է 36 միլիոն ֆունտ ստերլինգ։ Դա բրիտանական կուսակցությունների պատմության մեջ ամենամեծ դրամական հանգանակությունն է։ Այս մասին հայտնում է The Telegraph ընկերությունը։ «Բրեքսիտի» հեղինակ Նայջել Ֆարաջն, ի դեպ, այդ կուսակցության համահիմնադիրներից է։ Գումարը փոխանցել է Բեն Դելոն՝ BitMEX թվային արժույթների հարթակի համահինադիրներից մեկը։ Նշենք, որ վերջին անգամ բրիտանական քաղաքական ուժերի պատմության մեջ 2023 թվականին էր խոշոր դրամական հանգանակություն կատարվել։ Հանգանակողը եղել էլորդ Ջոն Սեյնսբերին՝ 10 միլիոն ֆունտ ստերլինգի չափով։ Նվիրատվությունը կատարել էր Պահպանողականների կուսակցությանը։ Reform UK-ն անցյալ տարի էլ ինը միլիոն ֆունտ հանգանակություն էր ստացել գործարար Քրիսթոֆեր Հորբորնի կողմից։ Գործարարը ասել էր որ հանգանակությունը կատարում է, որպեսզի այդ կուսակցությունը կարողանա մրցակցել ավանդական կուսակցությունների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը

Ստեփանավանում հաղթել է ՔՊ-ից մերժված համայնքապետը Mon, 26 Oct 2026 07:50:00 +0400 Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան …