Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան

2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան

Sun, 13 Sep 2026 20:45:34 +0400


2026 թվականի սեպտեմբերը կարող է դառնալ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք սեպտեմբերը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նրա ներկայացրած տվյալներով՝ սեպտեմբերի առաջին 12 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է +16,58 °C-ի՝ գերազանցելով 2023 թվականի սեպտեմբերին գրանցված ռեկորդային ցուցանիշը։

«Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ սեպտեմբերի առաջին 12 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է +16,58 °C-ի՝ գերազանցելով ռեկորդային՝ 2023 թվականի սեպտեմբերի ցուցանիշը։ Այն ժամանակ կլիմայի վրա նույնպես ազդում էր Էլ Նինյոն, սակայն 2026 թվականին այն ավելի ուժեղ է դրսևորվել։

Մեծ է հավանականությունը, որ 2026 թվականի սեպտեմբերը կդառնա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք սեպտեմբերը»,- գրել է Ազիզյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ մասոնության պատմություն. չլուսաբանված էջեր

Հայ մասոնության պատմություն. չլուսաբանված էջեր Thu, 08 Oct 2026 19:15:29 +0400 Հայ մասոնության պատմությունը երկար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով