Երկրի փոխնախագահին մուտքի վիզա չեն տրամադրել
Mon, 14 Sep 2026 19:30:16 +0400

Իրանի փոխնախագահ, այդ երկրի Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամեդ Էսլամիին Ավստրիա մուտքի վիզա չեն տրամադրել։ Վերջինս պետք է մասնակցեր Վիեննայում կայանալիք ՄԱԿ Գլխավոր կոնֆերանսին, հանդես գար ելույթով։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, ՄԱԿ-ը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Էսլամիի նկատմամբ սահմանված սանկցիաները ժամանակավորապես սառեցվեին՝ Ավստրիա այցելել կարողանալու համար։ Սակայն Միացյալ Նահանգները պնդել էր, որ բոլոր սահմանափակումները պետք է պահպանվեն։ Կոնֆրենասին Իրանից այնուհանդերձ, ներկայացուցիչ կկարողանա մասնակցել՝ ավելի ցածր պաշտոնյայի մակարդակով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր