Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Նոր թեժ կետ՝ քարտեզի վրա․ հութիները էլի հարվածել են Սաուդյան Արաբիային

Նոր թեժ կետ՝ քարտեզի վրա․ հութիները էլի հարվածել են Սաուդյան Արաբիային

Tue, 15 Sep 2026 12:00:07 +0400


Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Եմենի հարվածների հետևանքով։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստաընկերությունը:

Ինչպես հաղորդում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժումն էլ զանգվածային հարված է հասցրել Սաուդյան Արաբիային: Թիրախավորվել են երկրի 6 տարածաշրջաններ։ Զանգվածային հարձակման ընթացքում հութիները կիրառել են բալիստիկ հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ամբողջ Սաուդյան Արաբիայում հնչում է օդային տագնապ, լսելի են հզոր պայթյուններ։

Բացի այդ, ըստ «Reuters» գործակալության, սեպտեմբերի 14–ին Սաուդյան Համիս Մուշեյթ, Աբհա և Թաիֆ քաղաքների վրա հութիների հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տասնյակ զոհերի մեջ օտարերկրացիներ կան․ հութիներն էլի հարվածել են Էր Ռիադի օդանավակայանին

Տասնյակ զոհերի մեջ օտարերկրացիներ կան․ հութիներն էլի հարվածել են Էր Ռիադի օդանավակայանին Sun, 11 Oct …