Հաջիևը հիշատակել է Հայաստանը և Նիկոլ Փաշինյանին

Հաջիևը հիշատակել է Հայաստանը և Նիկոլ Փաշինյանին

Tue, 15 Sep 2026 12:22:55 +0400


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հարցազրույց է տվել Newsmax-ի ղեկավար Քրիստոֆեր Ռադիին՝ անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության գործընթացին, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին և տարածաշրջանային հիմնական հարցերին։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների, խոսելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի մասին, Հաջիևը ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։ Նա ասել է, որ Թրամփի իշխանության գալը լիովին վերափոխել է Բաքվի և Վաշինգտոնի միջև համագործակցությունը, իսկ ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածությունն ու քաղաքական ազդեցությունը նպաստել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն։

Նա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպումը անվանել է «պատմական պահ»՝ համեմատելով ձեռք բերված համաձայնագրերի պոտենցիալ նշանակությունը Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի հետ։

Հաջիևը նաև ազդարարել է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության «նոր դարաշրջանի» սկիզբը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիան Հնդկաստանի համար վերածվում է ռազմավարական սպառնալիքի․ ԶԼՄ

Թուրքիան Հնդկաստանի համար վերածվում է ռազմավարական սպառնալիքի․ ԶԼՄ Tue, 15 Sep 2026 14:30:10 +0400 Հնդկական…

17 րոպե ago

Մակրոնը, Փաշինյանն ու Կոբախիձեն

Մակրոնը, Փաշինյանն ու Կոբախիձեն Tue, 15 Sep 2026 14:15:21 +0400 Սեպտեմբերի 9-10-ը Փարիզում տեղի ունեցավ…

32 րոպե ago

Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը

Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը Tue, 15 Sep 2026 14:12:41…

34 րոպե ago

ՔՊ-ն փոխե՞լ է մարտավարությունը․ բոյկոտի փոխարեն թեժ բանավեճ` Գյումրու ավագանիում

ՔՊ-ն փոխե՞լ է մարտավարությունը․ բոյկոտի փոխարեն թեժ բանավեճ` Գյումրու ավագանիում Tue, 15 Sep 2026 14:05:01…

42 րոպե ago

ՌԴ-ն զգուշացնում է․ պատերազմի դեպքում՝ 2-3 օրից Լեհաստան «չի լինի»

ՌԴ-ն զգուշացնում է․ պատերազմի դեպքում՝ 2-3 օրից Լեհաստան «չի լինի» Tue, 15 Sep 2026 14:00:03…

47 րոպե ago

Դուք մեր քաղաքի օլիգարխներից եք. Թեժ վիճաբանություն Գյումրու ավագանու նիստին

Դուք մեր քաղաքի օլիգարխներից եք. Թեժ վիճաբանություն Գյումրու ավագանու նիստին Tue, 15 Sep 2026 13:58:59…

48 րոպե ago