Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Դաշնակցությունը արմատախիլ անելու փորձերը նախկինում էլ ձախողվել են

Դաշնակցությունը արմատախիլ անելու փորձերը նախկինում էլ ձախողվել են

Tue, 15 Sep 2026 19:11:35 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ իրենց համար իշխանության քաղաքական դիրքորոշումների հակառակ կողմում լինելը սկզբունքային և պատվաբեր է։

Անդրադառնալով ՀՅԴ-ի նկատմամբ իշխանության քննադատություններին՝ Վարդանյանը նշել է, որ կուսակցությունը տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվել է վերացման փորձերի, սակայն դրանք արդյունք չեն տվել։

Նրա խոսքով՝ Դաշնակցությունը, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցին, հայ ժողովրդի պատմության ընթացքում ձևավորված կարևորագույն համահայկական կառույցներից են։ Պատգամավորը ընդգծել է, որ այսօր իշխանությունը պայքարում է այդ երկու կառույցների դեմ։

Վարդանյանը նաև պնդել է, որ անկախ իշխանությունների գործողություններից՝ Հայաստանում Դաշնակցությունը շարունակում է մնալ պետականության ձևավորման գործում առանցքային դեր ունեցած քաղաքական ուժ։

«Դաշնակցությունը արմատախիլ անելու փորձերը նախկինում էլ ձախողվել են»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժողովրդի անունից մի՛ խոսիր, քո՛ անունից խոսիր․․․

Ժողովրդի անունից մի՛ խոսիր, քո՛ անունից խոսիր․․․ Tue, 15 Sep 2026 15:45:09 +0400 Կառավարության անդամների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով