Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը

Մահացել է բրիտանական վարչապետի հայրը

Tue, 15 Sep 2026 22:00:24 +0400


Մահացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմի հայրը՝ Ռոյ Բերնեմը։ Նա 85 տարեկան էր։ Ռոյ Բերնեմը բնակվում էր տարեցների խնամքի տանը։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Վարչապետ Բերնեմը՝ հոր մահվան պատճառով չեղարկել կամ հետաձգել է առաջիկա երկու օրերի ընթացքում կայանալիք իր բոլոր հանդիպումները։

Հայտնի է, որ Ռոյ Բերնեմը նախկինում եղել է ինժեներ։ Երկար ժամանակ տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ։ Էնդի Բերնեմը մի քանի անգամ հայտարարել է, որ հայրը նույնիսկ չգիտի էլ, որ որդին դարձել է երկրի վարչապետ եւ ինքը շատ տխուր է դրա համար, քանի որ վստահ է, որ հայրը կհպարտանար իրենով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է Հարություն Կարապետյանը

Մահացել է Հարություն Կարապետյանը Wed, 09 Sep 2026 12:44:19 +0400 Մահացել է անվանի գիտնական, քիմիկոս, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով