«Հրապարակ»․ Ե՞րբ կքննվի ընդդիմադիրների դիմումը

«Հրապարակ»․ Ե՞րբ կքննվի ընդդիմադիրների դիմումը

Wed, 16 Sep 2026 10:15:18 +0400


Ազգային ժողովը 2026 թվականի հուլիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց բավականին արտառոց եւ Սահմանադրության տառը ոտնահարող օրենսդրական փոփոխություններ, որոնցով սահմանափակվում է արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը։ Նոր կարգավորումը վերաբերում է Ընտրական օրենսգրքում եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների փաթեթին։ Նոր փոփոխությամբ՝ ընտրելու իրավունք ունենալու համար բավարար չէ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը, այլ առանցքային նշանակություն ունի Հայաստանում փաստացի գտնվելու-ապրելու ժամանակահատվածը։

ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք կունենան այն չափահաս ՀՀ քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվան նախորդած 48-րդ օրվա դրությամբ (արտահերթ ընտրության դեպքում՝ 28 օր) դրան նախորդած 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։ Կարեւոր է նշել, որ խոսքը 366 օր անընդմեջ ՀՀ-ում գտնվելու մասին չէ, այլ պարտադիր է, որ 730 օրերից նշված չափով օրեր անձը ՀՀ-ում լինի։ Նույն պահանջն է գործում նաեւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նոր փոփոխության դեպքում։ Բնականաբար, սրանով փորձում են իջեցնել հանրաքվեի համար անհրաժեշտ մասնակցության շեմը եւ արգելել, որ դրսում բնակվող եւ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդիկ մասնակցեն իշխանության ձեւավորմանը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այս հակասահմանադրական փոփոխությունը կատարելու ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է օրենքի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Դիմումը ՍԴ է մուտք արվել հուլիսի 27-ին, այն ստորագրել է ԱԺ 26 պատգամավոր: Այս դիմումի վրա հիմնականում աշխատել է «Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը` մի խումբ իրավաբանների հետ: Տեղեկացանք, որ գործի դատաքննությունը նախատեսված է 2026 թ․ դեկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին։ Քննությունը կիրականացվի գրավոր ընթացակարգով։ Գործով զեկուցող դատավոր է նշանակվել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը։ Պատասխանող կողմը ՀՀ Ազգային ժողովն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց Thu, 17 Sep 2026 14:41:42 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն…

34 րոպե ago

Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․ Thu, 17 Sep 2026 14:15:49 +0400…

60 րոպե ago

Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին

Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին Thu, 17 Sep 2026 13:45:14 +0400 «Ադրբեջանի…

2 ժամ ago

ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն Հայաստանին․ Փաշինյանի պատասխանը

ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն Հայաստանին․ Փաշինյանի պատասխանը Thu, 17 Sep 2026 13:42:16 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր…

2 ժամ ago

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ Thu, 17 Sep 2026 13:37:28 +0400 Այսօր Ազգային ժողովի շենքի…

2 ժամ ago

Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար

Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Thu,…

2 ժամ ago