1938-ի քարտեզում Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ չէ
Wed, 16 Sep 2026 12:16:46 +0400

ԱԺ-ում ելույթ ունենալով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը անդրադարձել է Տիգրանաշենի կարգավիճակի վերաբերյալ իշխանության ներկայացրած տեսակետներին։
Դավթյանը հայտարարել է, որ պատրաստ է ցույց տալ 1938 թվականի Հայաստանի քարտեզը, որտեղ, իր խոսքով, Տիգրանաշենը ներկայացված չէ որպես Ադրբեջանի անկլավ։
Նա նաև նշել է, որ նույնը վերաբերում է Տավուշի այն տարածքներին, որոնք իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են որպես ադրբեջանական անկլավներ։ Պատգամավորի պնդմամբ՝ 1932 թվականի քարտեզում Տավուշում նման ադրբեջանական անկլավներ նշված չեն, ինչպես նաև Տիգրանաշենը ներկայացված չէ որպես ադրբեջանական տարածք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր