Սարսափելի է․ Լոնդոնը խիստ քննադատել է Իսրայելի գործողությունները
Wed, 16 Sep 2026 16:30:29 +0400

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը Գազայում տիրող իրավիճակը անվանել է «աննկարագրելի և սարսափելի»։
«Մենք բոլորս ամենախիստ կերպով դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ին կատարված սպանդը, բայց ոչինչ չի կարող արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել Գազայում այդ ժամանակվանից ի վեր։
Եվ իրականում, գիտեք, արժե նշել, որ հրադադարից, այսպես կոչված՝ զինադադարից հետո սպանվել է 1200 պաղեստինցի։ Դա հրադադարի նման չէ։
Ես հանդիպեցի Գազայում աշխատող մարդասիրական խմբի և բժշկի հետ, և նրանց պատմածը պարզապես անհնար է փոխանցել բառերով։ Դեղորայքի ուշացում կամ մերժում, երեխաների մահ, հեռանալու անկարողություն և այլն։ Դա աննկարագրելի և սարսափելի է», – ասել է Միլիբենդը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր