Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Ալիեւի խալաթը

Ալիեւի խալաթը

Wed, 16 Sep 2026 17:45:13 +0400


Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական խոսնակ Տարոն Չախոյանն ամենաշատն էր հուզվել իր շեֆի՝ խալաթով նկարներից: Այնքան էր հուզվել, որ նրան թվացել էր, թե շեֆն այդկերպ օրակարգ է ձեւավորել երկրում: Մե գովել, մե մեծարել շեֆին, մե քաղաքականացնել, մե համեմատել ընդդիմության առաջնորդների հետ, թե բա՝ Փաշինյանն իր խալաթով օրակարգ ձեւավորեց երկրում, ինչը չի հաջողվում ընդդիմադիր առաջնորդներին: Ի պատասխան Չախոյանի՝ ես ավելի դիպուկ բան, քան ռուսական ասացվածքն է, չկարողացա մտաբերել. «Каждый по-своему с ума сходит»: Ենթադրենք, Նիկոլը խալաթի վրա է «խփնվել», բա դո՞ւ ինչու ես Նիկոլի՝ խալաթ հագնելու վրա խփնվել, պարոն Չախոյան: Թե բա՝ օրակարգ ա ստեղծում…

Եթե այդ խալաթի դոշին իրական Հայաստանի քարտեզը լիներ կամ ՀՀ զինանշանը, դեռ կարելի էր մտածել, որ Փաշինյանը փորձել է աշխարհին հասկացնել, որ Հայաստանում խաղաղություն է, կոմֆորտ վիճակ, որ ինքը որեւէ բանից անհանգստացած չէ: Հայաստանում տղամարդն ուրիշ ի՞նչ իրավիճակում է խալաթ հագնում՝ բազմոցի վրա նստած՝ թերթ կարդալիս, բաղնիքից ննջարան գնալիս, երբեմն էլ՝ զոքանչի առաջ, եթե այդ խալաթը զոքանչն է նվիրել: Այս տեսանկյունից Նիկոլի արածն ուղղակի աննախադեպ էր… Ո՞վ է տեսել՝ տղամարդը լճից դուրս գա ու խալաթ հագնի: Ասա՝ էդ ի՞նչդ էիր ուզում խալաթի ծալքերի տակ թաքցնել հասարակությունից: Եթե թաքցնելու բան ունեիր, էլ ինչո՞ւ էիր աշխարհի լրագրողներին հավաքել գլխիդ:

Հիմա եկեք փորձենք հասկանալ, թե ուրիշ ինչ պետք է եղած լիներ, որ Նիկոլը, ի տես ամենքի, «վելոսիպեդկայով» մտավ ջուրն ու ջրից դուրս եկավ խալաթով: Ի դեպ, ես վստահ չեմ՝ խալաթը հագել էր թաց «վելոսիպեդկայի» վրայի՞ց, թե՞ հագը բան չկար ընդհանրապես: Չախոյանը, ավաղ, այդ մասին ոչինչ չի գրել: Մինչդեռ չի բացառվում, որ այդ խալաթը պետական բարձրաստիճան պաշտոնյայի հագուստի մաս է եւ գնվել է պետական միջոցներով: Անպատվություն չէ՞, արդյոք, պետական հագուստով անձնական «ժողգործիքները» ծածկելու այդ ժեստը:

Չէի ցանկանա տրվել խալաթով օրակարգ ձեւավորելու նիկոլա-չախոյանական այս խաղին, բայց եւ չեմ կարող չասել, որ Նիկոլն այդ խալաթից չուներ, երբ նոր-նոր էր սափրվել: Նա բաղնիքից դուրս եկավ առանց խալաթի: Հետեւաբար, այս խալաթը նոր ձեռքբերում է նրա կողմից: Ընդհուպ զգացվում է, որ ինքը չի գնել այն, այլապես թեւքերն այդքան երկար չէին լինի: Նվիրե՞լ են… ո՞վ: Նման թիթիզ բան, ինչպես ասացի, կա՛մ զոքանչը կնվիրեր, կա՛մ սիրածը, կա՛մ էլ, եթե թանկարժեք է՝ արեւելյան որեւէ երկրի ղեկավար՝ ի նշան երախտագիտության ու մեծ պատվի: Հաշվի առնելով Նիկոլ-Աննա հարաբերությունները՝ չեմ կարծում, թե «զոքանչանոցից» նրան այդպիսի նվեր կանեին: Սիրած, ինչպես դատարանում համոզվեցինք, Նիկոլը չունի: Մնում է վերջին տարբերակը՝ Նիկոլին այդ խալաթն ընծայել է որեւէ արեւելյան առաջնորդ, որպիսիք շատ կան նրա գործընկերների շրջանում: Խալաթ ընծայել՝ նշանակում է մեծ պատվի արժանացնել, անվերապահ աջակցություն հայտնել: Հարցնում եք՝ ո՞ր երկրի առաջնորդը կարող էր նման բան անել․․․ Շատերը, բայց նրանց մեջ կա մեկը, որն ամենաշատ պատճառներն ունի՝ Նիկոլին նման պատվի արժանացնելու: Դա Իլհամ Ալիեւն է: Եթե ուշադիր նայենք խալաթին, նույնիսկ «ռազմերն» է Ալիեւինը: Նիկոլը պարտավոր էր իր գործընկերոջ այդ ժեստի մասին տեղեկացնել ողջ աշխարհի, եւ, խնդրեմ, տեղեկացրեց. «Ախպերս Բաքվից ինձ խալաթ է ուղարկել»:

ՀԳ. Տիգրանաշենի թեմայից հանրությանը շեղելու նպատակով խալաթային օրակա՞րգ էիր ուզում, Տարոն Չախոյան: Ահավասիկ՝ ստացար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

#Ուղիղ․ Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը. «Հայկական օրակարգ»-ի քննարկում

#Ուղիղ․ Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը. «Հայկական օրակարգ»-ի քննարկում Fri, 11 Sep 2026 14:30:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով