Ալիեւի խալաթը

Ալիեւի խալաթը

Wed, 16 Sep 2026 17:45:13 +0400


Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական խոսնակ Տարոն Չախոյանն ամենաշատն էր հուզվել իր շեֆի՝ խալաթով նկարներից: Այնքան էր հուզվել, որ նրան թվացել էր, թե շեֆն այդկերպ օրակարգ է ձեւավորել երկրում: Մե գովել, մե մեծարել շեֆին, մե քաղաքականացնել, մե համեմատել ընդդիմության առաջնորդների հետ, թե բա՝ Փաշինյանն իր խալաթով օրակարգ ձեւավորեց երկրում, ինչը չի հաջողվում ընդդիմադիր առաջնորդներին: Ի պատասխան Չախոյանի՝ ես ավելի դիպուկ բան, քան ռուսական ասացվածքն է, չկարողացա մտաբերել. «Каждый по-своему с ума сходит»: Ենթադրենք, Նիկոլը խալաթի վրա է «խփնվել», բա դո՞ւ ինչու ես Նիկոլի՝ խալաթ հագնելու վրա խփնվել, պարոն Չախոյան: Թե բա՝ օրակարգ ա ստեղծում…

Եթե այդ խալաթի դոշին իրական Հայաստանի քարտեզը լիներ կամ ՀՀ զինանշանը, դեռ կարելի էր մտածել, որ Փաշինյանը փորձել է աշխարհին հասկացնել, որ Հայաստանում խաղաղություն է, կոմֆորտ վիճակ, որ ինքը որեւէ բանից անհանգստացած չէ: Հայաստանում տղամարդն ուրիշ ի՞նչ իրավիճակում է խալաթ հագնում՝ բազմոցի վրա նստած՝ թերթ կարդալիս, բաղնիքից ննջարան գնալիս, երբեմն էլ՝ զոքանչի առաջ, եթե այդ խալաթը զոքանչն է նվիրել: Այս տեսանկյունից Նիկոլի արածն ուղղակի աննախադեպ էր… Ո՞վ է տեսել՝ տղամարդը լճից դուրս գա ու խալաթ հագնի: Ասա՝ էդ ի՞նչդ էիր ուզում խալաթի ծալքերի տակ թաքցնել հասարակությունից: Եթե թաքցնելու բան ունեիր, էլ ինչո՞ւ էիր աշխարհի լրագրողներին հավաքել գլխիդ:

Հիմա եկեք փորձենք հասկանալ, թե ուրիշ ինչ պետք է եղած լիներ, որ Նիկոլը, ի տես ամենքի, «վելոսիպեդկայով» մտավ ջուրն ու ջրից դուրս եկավ խալաթով: Ի դեպ, ես վստահ չեմ՝ խալաթը հագել էր թաց «վելոսիպեդկայի» վրայի՞ց, թե՞ հագը բան չկար ընդհանրապես: Չախոյանը, ավաղ, այդ մասին ոչինչ չի գրել: Մինչդեռ չի բացառվում, որ այդ խալաթը պետական բարձրաստիճան պաշտոնյայի հագուստի մաս է եւ գնվել է պետական միջոցներով: Անպատվություն չէ՞, արդյոք, պետական հագուստով անձնական «ժողգործիքները» ծածկելու այդ ժեստը:

Չէի ցանկանա տրվել խալաթով օրակարգ ձեւավորելու նիկոլա-չախոյանական այս խաղին, բայց եւ չեմ կարող չասել, որ Նիկոլն այդ խալաթից չուներ, երբ նոր-նոր էր սափրվել: Նա բաղնիքից դուրս եկավ առանց խալաթի: Հետեւաբար, այս խալաթը նոր ձեռքբերում է նրա կողմից: Ընդհուպ զգացվում է, որ ինքը չի գնել այն, այլապես թեւքերն այդքան երկար չէին լինի: Նվիրե՞լ են… ո՞վ: Նման թիթիզ բան, ինչպես ասացի, կա՛մ զոքանչը կնվիրեր, կա՛մ սիրածը, կա՛մ էլ, եթե թանկարժեք է՝ արեւելյան որեւէ երկրի ղեկավար՝ ի նշան երախտագիտության ու մեծ պատվի: Հաշվի առնելով Նիկոլ-Աննա հարաբերությունները՝ չեմ կարծում, թե «զոքանչանոցից» նրան այդպիսի նվեր կանեին: Սիրած, ինչպես դատարանում համոզվեցինք, Նիկոլը չունի: Մնում է վերջին տարբերակը՝ Նիկոլին այդ խալաթն ընծայել է որեւէ արեւելյան առաջնորդ, որպիսիք շատ կան նրա գործընկերների շրջանում: Խալաթ ընծայել՝ նշանակում է մեծ պատվի արժանացնել, անվերապահ աջակցություն հայտնել: Հարցնում եք՝ ո՞ր երկրի առաջնորդը կարող էր նման բան անել․․․ Շատերը, բայց նրանց մեջ կա մեկը, որն ամենաշատ պատճառներն ունի՝ Նիկոլին նման պատվի արժանացնելու: Դա Իլհամ Ալիեւն է: Եթե ուշադիր նայենք խալաթին, նույնիսկ «ռազմերն» է Ալիեւինը: Նիկոլը պարտավոր էր իր գործընկերոջ այդ ժեստի մասին տեղեկացնել ողջ աշխարհի, եւ, խնդրեմ, տեղեկացրեց. «Ախպերս Բաքվից ինձ խալաթ է ուղարկել»:

ՀԳ. Տիգրանաշենի թեմայից հանրությանը շեղելու նպատակով խալաթային օրակա՞րգ էիր ուզում, Տարոն Չախոյան: Ահավասիկ՝ ստացար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որ դեպքում Ուկրաինական հակամարտությունն արդեն կարգավորված կլիներ, ըստ Լավրովի

Որ դեպքում Ուկրաինական հակամարտությունն արդեն կարգավորված կլիներ, ըստ Լավրովի Wed, 16 Sep 2026 18:30:58 +0400…

15 րոպե ago

«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն

«Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն Wed, 16 Sep 2026 18:24:06…

22 րոպե ago

Գլխավոր շտաբի 1974-78թթ. քարտեզների մի հատ հիշատակում կոխեք աչքս, ասեք՝ բանակցել ենք.Գեղամ Մանուկյան

Գլխավոր շտաբի 1974-78թթ. քարտեզների մի հատ հիշատակում կոխեք աչքս, ասեք՝ բանակցել ենք.Գեղամ Մանուկյան Wed, 16…

23 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ անունից է հայ ժողովրդին պատերազմ հայտարարում

Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ անունից է հայ ժողովրդին պատերազմ հայտարարում Wed, 16 Sep 2026 18:15:18 +0400…

31 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանը ուժեղ առաջնորդ է, դուք՝ Արցախը հանձնած, ՀՀ-ն պառակտած, թուլացրած

Ռոբերտ Քոչարյանը ուժեղ առաջնորդ է, դուք՝ Արցախը հանձնած, ՀՀ-ն պառակտած, թուլացրած Wed, 16 Sep 2026…

32 րոպե ago

Փաշինյանը պնդում է՝ եթե Տիգրանաշենը «Քյարքի» չկոչի՝ պատերազմն անխուսափելի կլինի

Փաշինյանը պնդում է՝ եթե Տիգրանաշենը «Քյարքի» չկոչի՝ պատերազմն անխուսափելի կլինի Wed, 16 Sep 2026 18:09:06…

37 րոպե ago