Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն

Wed, 16 Sep 2026 22:00:59 +0400


Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ եթե Վարշավան պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ, ապա մի քանի օրում լեհական պետությունը կդադարի գոյություն ունենալուց։ «Եթե Լեհաստանը ռազմական գործողություններ սկսի Ռուսաստանի դեմ, մեր երկիրը կկիրառի իր սպառազինությունների ողջ զինանոցը եւ ուժերը։ Լեհական պետականությունը կդադարի գոյություն ունենալ երկու կամ երեք օրից»,- ասել է Պատրուշեւը՝ մեկնաբանելով Լեհաստանի ԱԳՆ Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությունն այն մասին, որ Լեհաստանը ռազմական գերազանցություն ունի Ռուսաստանի հանդեպ։

«Լեհական պետության դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ակնհայտ դիլետանտորեն է գնահատում մեր երկրի ռազմական ուժերը, չցանկանալով հասկանալ, որ Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանն իր ողջ ռազմական կարողությունները չի օգտագործում»,- ասել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան։Նա նաեւ ասել է, որ լեհական կողմը չի ուզում լսած լինել ՌԴ նախագահի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը որեւէ հիմք չունի Եվրոպային սպառնալու կամ Եվրոպայի դեմ ռազմական գործողություններ սկսելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կարեք Ռուսաստանի բերանը»․ Զելենսկին «մունաթ» է գալիս Ռուբիոյի վրա

«Կարեք Ռուսաստանի բերանը»․ Զելենսկին «մունաթ» է գալիս Ռուբիոյի վրա Thu, 08 Oct 2026 22:00:28 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով