Պատմական հանդիպում․ Թրամփը հյուրընկալել է հայ հոգևոր առաջնորդներին և ՀՀ դեսպանին (լուսանկարներ)

Պատմական հանդիպում․ Թրամփը հյուրընկալել է հայ հոգևոր առաջնորդներին և ՀՀ դեսպանին (լուսանկարներ)

Thu, 17 Sep 2026 09:05:25 +0400


Պատմական հանդիպում է տեղի ունեցել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հավաքական աղոթք հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպում են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գերշ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։

Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։

Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։

Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն մզկիթի մոտ․ կան զոհեր եւ վիրավորենր

Պայթյուն մզկիթի մոտ․ կան զոհեր եւ վիրավորենր Fri, 18 Sep 2026 19:30:52 +0400 Պայթյուն է…

12 րոպե ago

Փաստաբանը մանրամասներ է հայտնում Գագիկ Խաչատրյանի վիճակից

Փաստաբանը մանրամասներ է հայտնում Գագիկ Խաչատրյանի վիճակից Fri, 18 Sep 2026 19:20:05 +0400 Latest news…

23 րոպե ago

Տնտեսության խնդիրը ոչ թե արդարությունը, այլ չաշխատող գործարաններն են

Տնտեսության խնդիրը ոչ թե արդարությունը, այլ չաշխատող գործարաններն են Fri, 18 Sep 2026 19:15:38 +0400…

27 րոպե ago

Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ Ոսկանյան

Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ Ոսկանյան Fri, 18 Sep 2026 19:01:59 +0400…

41 րոպե ago

Դիվանագետների վիզաները հաստատվել են

Դիվանագետների վիզաները հաստատվել են Fri, 18 Sep 2026 19:00:12 +0400 ԱՄՆ գործող վարչակազմը հաստատել է…

43 րոպե ago

Գագիկ Խաչատրյանը դողում էր. ինչպես նրան տարան դատարանից

Գագիկ Խաչատրյանը դողում էր. ինչպես նրան տարան դատարանից Fri, 18 Sep 2026 18:57:37 +0400 Latest…

45 րոպե ago