Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Առևտրի ապրանքը հայկական հողե՞րն են․ ԱԳՆ-ի անվանափոխության մասին

Առևտրի ապրանքը հայկական հողե՞րն են․ ԱԳՆ-ի անվանափոխության մասին

Thu, 17 Sep 2026 11:32:02 +0400


ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը քննադատել է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում գերակշռել է միջազգային առևտրի թեման։

Նրա խոսքով՝ իշխանությունը տարբեր հարցերում իր մոտեցումները ներկայացնում է բացահայտ և առանց թաքցնելու, թե ինչ քաղաքականություն է վարում։ Այս համատեքստում Կարապետյանն անդրադարձել է նաև արտաքին գործերի նախարարության անվանափոխությանը՝ այն կապելով միջազգային առևտրի ուղղության հետ։

Պատգամավորը պնդել է, որ այդ քաղաքականության արդյունքում «առևտրի առարկա» են դարձել հայկական հողերը։

«ԱԳՆ-ն մի բան է արել այս վերջին տարիների ընթացքում՝ միջազգային առևտուր է արել, բայց առևտուրը հայկական հողերն են եղել»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ քաղաքական որոշումը

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ քաղաքական որոշումը Fri, …