Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ

Thu, 17 Sep 2026 13:37:28 +0400


Այսօր Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել են արցախցիներ՝ բարձրաձայնելու իրենց կարգավիճակին և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց խնդիրները քննարկվեն նաև խորհրդարանական մակարդակով և ներկայացվեն դրանց լուծման հստակ մեխանիզմներ։

Ավելի վաղ «Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս Իսրայելյանը հայտնել էր, որ նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների հետ հանդիպումն է։

Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են խորհրդարանում կազմակերպել լսումներ, որոնց ընթացքում պետք է քննարկվի արցախցիներին առնչվող խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մշակման և ներկայացման հարցը։

Արցախցիները նաև ակնկալում են, որ խորհրդարանական քննարկումների արդյունքում իրենց բարձրացրած խնդիրների վերաբերյալ կլինեն կոնկրետ առաջարկներ և լուծումներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հեշտ նայում են, թե ոնց են գլուխներ կտրվում՝ չհասկանալով, որ հերթն իրենց էլ է հասնելու

«Հրապարակ»․ Հեշտ նայում են, թե ոնց են գլուխներ կտրվում՝ չհասկանալով, որ հերթն իրենց էլ է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով