Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Ինչու է այդքան հանդիպում դեսպաններին

Ինչու է այդքան հանդիպում դեսպաններին

Thu, 17 Sep 2026 16:11:06 +0400


ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարց է ուղղել արտերկրյա դեսպանների հետ նրա հանդիպումների վերաբերյալ։

Ղազարյանը նկատել է, որ ԿԸՀ-ի հրապարակումների զգալի հատվածը հենց տարբեր երկրների դեսպանների հետ Հովակիմյանի հանդիպումների մասին է։ Պատգամավորը հետաքրքրվել է, մասնավորապես, թե ինչ հարցեր են քննարկվել ՌԴ-ի դեսպանի հետ ընտրություններից առաջ, ինչպես նաև Լատվիայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում։

«Ես դեսպան եմ եղել, Լեհաստանի ԿԸՀ-ի հետ երբեք չեմ հանդիպել»,- նշել է Ղազարյանը՝ կասկածի տակ դնելով նման հանդիպումների անհրաժեշտությունը։

Վահագն Հովակիմյանը պատասխանել է, որ հանդիպումների նախաձեռնողը հիմնականում դեսպաններն են։ Նրա խոսքով՝ երբ դեսպանը ԱԳՆ-ի միջոցով պաշտոնապես հանդիպում է խնդրում, այդ հանդիպումը չկայացնելը ճիշտ մոտեցում չի լինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպական որ քաղաքներն են ամենահարմարը ռոմանտիկ հանդիպումների համար

Եվրոպական որ քաղաքներն են ամենահարմարը ռոմանտիկ հանդիպումների համար Thu, 29 Oct 2026 22:30:25 +0400 Համաձայն …