Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Մանկապիղծ ֆինանսիստի շուրջ նոր սկանդալ է սկսվել

Մանկապիղծ ֆինանսիստի շուրջ նոր սկանդալ է սկսվել

Thu, 17 Sep 2026 18:00:17 +0400


Ամերիկացի մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ կապված Միացյալ Նահանգների Կոնգրեսում նոր սկանդալ է սկսվել։ Հանրապետական Թոմաս Մասին, ով ներկայացնում է Քենթուկի նահանգը, ստացել է Հարավային Կարոլինա նահանգը ներկայացնող Ռալֆ Նորմանի աջակցությունը եւ առաջ է մղել այդ գործով թափանցիկության ապահովման մասին օրենքի նախագծի քվեարկության դնելու գործընթացը։ Այժմ նրան պակասում է ընդամենը մեկ ստորագրություն։

Axios-ի փոխանցմամբ՝ Մասին մեկ այլ կոնգրեսական Նենսի Մեյսի հետ զանգահարում է բոլոր հանրապետականներին, ովքեր կան պատրաստվում են թողնել Կոնգրեսը, կամ գիտեն, որ պարտվելու են առաջիկա միջանկյալ ընտրություններում, որպեսզի ստանան այդ մեկ աջակցող ստորագրությունը։ Կոնգրեսական Լորեն Բոեբերթը, ով ներկայացնում է Կոլորադու նահանգը եւ նախորդ ստորագրահավաքի ժամանակ մասնակցել էր, դեռ չի որոշել իր անելիքը։ Դժվար է ասել, թե կհաջողվի արդյոք ապահովել թափանցիկույան պահպանման մասին օրենքի ընդունումը այդ գործի առնչությամբ, քանի որ առաջիկա ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում Thu, 08 Oct 2026 02:30:16 …