Իրանի դեմ տնտեսական մեկուսացման արշավ կիրականացնեն
Thu, 17 Sep 2026 18:30:35 +0400

Վաշինգտոնը Իրանի դեմ տնտեսական մեկուսացման լայնածավալ արշավ կիրանականցնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ըստ Wall Street Journal պարբերականի փոխանցման։ Համաձայն հրապարակման, Բեսենթը ասել է, որ Միացյալ Նահանգների տնտեսական հզորությունը թույլ է տալիս ուժեղացնել ճնշումը Իրանի նկատմամբ։
Նա ընդգծել է, որ նախագահ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները ոչ թե պարզապես դիմագրավում է իրանական սպառնալիքին, այլ ձգտում է չեզոքացնել այդ սպառնալիքը։ Բեսենթը նաեւ ասել է, որ քննարկումներ է ունեցել Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ Իրանին Չինաստանի կողմից ցուցաբերվող օգնությունը դադարեցնել տալու համար։ Առաջիկա հանգստյան օրերին այդ օրակարգով բանակցություններ են սպասվում Չինաստանի Պետական խորհրդի նախագահի տեղակալ Խե Լիֆենի հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր