Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Փնտրել են ողջ գիշեր

Փնտրել են ողջ գիշեր

Fri, 18 Sep 2026 17:45:35 +0400


Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան տարածքում 2 քաղաքացի է մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ահազանգով Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար և Էկոպարեկային ծառայության մեկ կարգախումբ։

Բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։

Ծավալուն որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 11-ի սահմաններում Վաչագան գյուղից 6 կմ դեպի Խուստուփ տանող ճանապարհին՝ Քոլ կոչվող հանդամասին հարակից անտառում, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան աննախադեպ հարձակման է ենթարկվել․ կրակի գիշեր էր

Մոսկվան աննախադեպ հարձակման է ենթարկվել․ կրակի գիշեր էր Sun, 20 Sep 2026 12:45:40 +0400 Մոսկվայի …