Ոչ թե մեզ, այլ` ձեզ

Ոչ թե մեզ, այլ` ձեզ

Sat, 19 Sep 2026 09:00:12 +0400


Ուզում եմ շատ պարզ հարցեր ուղղել այս իշխանություններին, որոնք նաեւ պարզ պատասխաններ են ենթադրում:

Հարց առաջին. եթե կրակոցին կրակոցով չեք պատասխանելու եւ թույլ եք տալու, որ հայ սպանեն, հայկական հողում թշնամու զինվորն առաջ գա, ինչի՞ համար եք բանակ պահում, զենք գնում եւ նույնիսկ հպարտանում, որ 2018 թվականին ոչ ոք մեզ զենք չէր վաճառում, հիմա մենք զենք գնելու պրոբլեմ չունենք` բոլորը վաճառում են: Եթե այդ զենքը մեզ չի պաշտպանելու եւ երբեւէ չի կրակելու, ի՞նչ իմաստ ունի մեր բյուջեի սուղ միջոցները ծախսել դրա վրա:

Հարց երկրորդ. եթե «թալանը», ինչպես դուք եք ասում, միլիարդներով հետ եք բերել, լցրել պետական բյուջե եւ առաջիկայում էլ մեկ միլիարդ դոլար հետ բերելու ծրագիր ունեք, եթե մասնավոր գործարանները պետականացնում եք, սեփականատերերից վերցնում, որ ծառայեցնեք հանրությանը եւ նրա բարեկեցությունը բարձրացնեք, ինչո՞ւ եք ընտանեկան նպաստները հանրապետությունով մեկ կրճատում: Ինչո՞ւ եք թոշակն ընդամենը 10 հազար դրամով բարձրացնում: Ինչո՞ւ եք գույքահարկը, հարկերն ու տուրքերն անշեղորեն բարձրացնում, անգամ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունից հրաժարվելու գումարը տասնապատկում: Ինչո՞ւ եք նորից խոսում տրանսպորտի թանկացման մասին, վարկավորման տոկոսադրույք բարձրացնում եւ այլն: Ինչո՞ւ եք արցախցիներին գրոշներ տալիս եւ մի թերի բնակապահովման ծրագիր իրականացնում, որից ոչ ոք չի օգտվում: Եթե բյուջե մտած փողը չի ծառայելու մեր հանրությանը, չի դառնալու նպաստ ու թոշակ, չի ուղղվելու կարիքավոր խավերին, չեն սուբսիդավորվելու տրանսպորտի եւ այլ ծախսեր, ի՞նչ իմաստ ուներ ԶՊՄԿ-ի 22 տոկոսը, «Լիդիանի» 12,5 տոկոսը, «Վիվասելի» 20 տոկոսը սեփականատերերից խլելը: Գուցե իմաստը ձեր աշխատավարձերը կրկնապատկե՞լն էր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Բարեգործները կալանավորված են»․ Գյումրու ավագանու նիստում կրքերը թեժացան

«Բարեգործները կալանավորված են»․ Գյումրու ավագանու նիստում կրքերը թեժացան Wed, 14 Oct 2026 14:05:59 +0400 Այս…

14 րոպե ago

ՍԴ-ն այսօր նախագահ կընտրի

ՍԴ-ն այսօր նախագահ կընտրի Wed, 14 Oct 2026 14:03:21 +0400 Սահմանադրական դատարանի 9 անդամներն այսօր…

17 րոպե ago

Ոնց որ մարդասպանը ասի՝ եկեք մոռանանք ինչ եմ արել, ապագայից խոսենք

Ոնց որ մարդասպանը ասի՝ եկեք մոռանանք ինչ եմ արել, ապագայից խոսենք Wed, 14 Oct 2026…

20 րոպե ago

Խուզարկում են Ադեկվադի գրասենյակը

Խուզարկում են Ադեկվադի գրասենյակը Wed, 14 Oct 2026 13:34:51 +0400 Ադեկվադի գրասենյակ են եկել խուզարկության,…

45 րոպե ago

Նման հարցերը սեղանի շուրջ հաց ուտելուց շփումներով չեն որոշվում

Նման հարցերը սեղանի շուրջ հաց ուտելուց շփումներով չեն որոշվում Wed, 14 Oct 2026 13:25:27 +0400…

54 րոպե ago

Սա Փաշինյանի վրեժը չէ

Սա Փաշինյանի վրեժը չէ Wed, 14 Oct 2026 13:23:41 +0400 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները…

56 րոպե ago