«Հրապարակ»․ Համայնքապետարանն օժիտ է դնում

«Հրապարակ»․ Համայնքապետարանն օժիտ է դնում

Sat, 19 Sep 2026 09:25:35 +0400


Համայնքապետարանների կողմից կատարվող ճոխ կամ ոչ նպատակային գնումները հաճախ են դառնում լրատվամիջոցների կամ հանրության քննարկման առարկան։ «Ճոխ գնումներ» ասելով նկատի ունենք այնպիսի ծախսերը, որոնք առաջնահերթ չեն համայնքային խնդիրների լուծման համար, բայց դրանք արվում են, եւ դրանց վրա զգալի բյուջետային միջոցներ են ծախսվում։ Տարբեր տոների (Ամանոր, քաղաքի/գյուղի օրեր) կապակցությամբ կազմակերպվող համերգները, բեմահարթակների վարձակալությունը եւ ձայնային տեխնիկան երբեմն արժենում են տասնյակ միլիոնավոր դրամներ։

Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի 2026 թվականի գնումների պլանը հիշեցնում է հարսանեկան գնումներ, ավելի ճիշտ` հարսնանալու տարիքի մոտեցող աղջկա օժիտի համար արվող գնումներ: Համայնքապետարանում որոշել են 7 հատ ատամի խոզանակ գնել, բերանի խոռոչի կամ ատամների հիգիենայի պարագաներ՝ 7 հատ (390 դրամով), կարի թել՝ 7 հատ, կարի ասեղներ՝ 7 հատ, օճառի տարա՝ 7 հատ, կոշիկի խոզանակ՝ 7 հատ, կոշիկի փայլեցման միջոցներ՝ 7 հատ, մաշկի խնամքի պարագաներ՝ 7 հատ, շապիկ՝ 11 հատ (550 դրամով), վարտիք` 11 հատ (350 դրամով), գուլպա՝ 11 հատ (460 դրամով): Հասանք քաղցրավենիքներին. տորթեր՝ 23 հատ (10 հազար 500 դրամով), տորթեր` 25 հատ (13 հազար դրամով), տորթեր` ժելե, 48 հատ (5000 դրամով), շոկոլադե հավաքածու` 48 հատ (4 հազար 150 դրամով), սպիտակ գինի` 96 հատ (2 հազար 100 դրամով), ծաղիկներ՝ վարդեր, 4 հազար 500 հատ (500 դրամով), 3 հազար 500 հատ մեխակ՝ 200 դրամով, ծաղկեփունջ` 150 հատ (5 հազար դրամով), ծաղկեսպսակ` 10 հատ (55 հազար դրամով), եւս 275 հատ ծաղկեպսակ` 17 հազար 500 դրամով: Հերթը հասավ կենցաղային իրերին՝ խոհանոցային կոմբայններ` 13 հատ (65 հազար դրամով), բանջարեղեն կտրող սարք` 1 հատ (150 հազար դրամով), էլեկտրական ջեռոց` 1 հատ (188 հազար դրամով), կախազարդ` 360 հատ (400 դրամով):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

4 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

4 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

4 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

5 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

5 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

5 ժամ ago