Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին

Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին

Sat, 19 Sep 2026 18:00:06 +0400


Իրանում մահապատժի են ենթարկել լրտեսության եւ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ համագործակցության համար իրանական դատարանի վճռով մեղավոր ճանաչված Հոսեյն Պադերանին։ Մահապատիչն իրականացվել է այն բանից հետո, երբ Իրանի Գերագույն դատարանը մերժել է Պադերանի՝ իր հանդեպ կայացված վճռի գանգատարկումը։ Պադերանը, հիշեցնենք, որ մեղադրվել է լրտեսական գործունեություն ծավալելու, իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությանը գաղտնի ռազմական տեղեկություններ փոխանցելու մեջ։

Ըստ դատական նյութերի, Պադերանը հավաքել է գաղտնի տեղեկություններ իրանական ռազմական օբյեկտների, նրանց աշխատակիցների մասին եւ փոխանցել իսրայելական կողմի իր կուրատորին։ Դրա դիմաց նա եվրոյով ստացել է դրամական հատուցում։ Նրա տանն իրականացված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է գրառումների տետր, որի մեջ եղել են գրառումներ կապված իրանական ռազմական հրթիռների վերաբերյալ, որոնք համարվում են հույժ գաղտնի տեղեկոթյուններ, ինչպես նաեւ լուսանկարչական եւ վիդեոնկարահանման սարքեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախապատրաստվում են պատերազմի

Նախապատրաստվում են պատերազմի Sun, 20 Sep 2026 09:30:52 +0400 Գերմանիայում պետական հաստատություններն ու հիվանդանոցները նախապատրաստվում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով