Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր էջում տեսահոլովակ է հրապարակել: Սրանք բողոքում են, որ օրական 700 զանգ են ստանում և բոլոր զանգերին հնարավոր չէ պատասխանել: Ասում են. տեսեք, թե ինչ դժվարությամբ ենք աշխատում: Այսքանն ասում են, սակայն «իրավիճակից» ելքի վերաբերյալ չեն խոսում:

Նախ` ինչու՞ են քաղաքացիները այդքան շատ զանգում Հարկադիր: Խնդիրը շատ պարզունակ է. եթե Հարկադիրում աշխատող պայմանական թորոսյանարմենները ՃԻՇՏ աշխատեն և ԳՐԱԳԵՏ լինեն, ապա զանգերն էապես կպակասեն:

Եվ հետո` Հարկադիրը հարուստ հիմնարկ է: Հարկադիրում աշխատող պայմանական թորոսյանարմենները շատ բարձր աշխատավարձ և պարգևավճարներ են ստանում: Ընդ որում, վերջիններիս զգալի մասի կրթական ցենզն այնքան էլ բարձր չէ: Բացի դրանից` Հարկադիրի պայմանական թորոսյանարմենների մի մասն իրենց կամ իրենց հետ փոխկապակցված բիզնեսն ունեն: Օրինակ` Հարկադիրի աշխատակիցներից մեկն աշխատանքային ժամերին ֆեյսբուքով անընդհատ առևտրային կազմակերպություններից մեկի գովազդով էր կիսվում, մյուսը` Աշտարակում գտնվող խանութ-կրպակի գովազդով, երրորդը` ճաշկերույթի ժամանակ ասում էր, որ «հարկադիրի համազգեստը» բոլոր ոլորտներում «հարցեր է լուծում»: Բա, եթե այդպես է, հեռախոսազանգերն ի՞նչ են, որ չեք կարողանում պատասխանել:
Մեկ հեռախոսը չի՞ բավարարում, երկուսը դրեք, երեքը, չորսը:
Մեկ հեռախոսավարուհին չի՞ բավարարում, մի քանիսին աշխատանքի ընդունեք:
Գումարը չի՞ բավարարում, պայմանական թորոսյանարմենների աշխատավարձը վերանայեք, քանզի վերջիններս աշխատանքի ժամերին բանուգործը թողած ֆեյսբուքով առևտրային ինչ-որ կազմակերպության կամ Աշտարակում գտնվող խանութ-կրպակի գովազդով են կիսվում: Ի վերջո, Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները համոզված են, որ «հարկադիրի համազգեստը» բոլոր ոլորտներում «հարցեր է լուծում»: Դե, ուրեմն, տվեք նրանց համազգեստ և «բաց թողեք»: Թող գնան և իրենց հարցերը տարբեր ոլորտներում լուծեն: Համազգեստով: Առանց աշխատավարձի: Իսկ աշխատավարձը տվեք քաղաքացիների հետ անմիջապես շփում ունեցող նորմալ անձանց: Եվ մի բողոքեք: Հարկադիրի խնդիրը ոչ թե հեռախոսավարուհիների և քաղաքացիների զանգերի, այլ պայմանական թորոսյանարմենների մեջ է:

Կարեն Հեքիմյան
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ուկրաինան բոյկոտում է, իսկ կմեկնի՞ Հայաստանի հավաքականը Բաքու․ թեժ կրքեր

Ուկրաինան բոյկոտում է, իսկ կմեկնի՞ Հայաստանի հավաքականը Բաքու․ թեժ կրքեր Sat, 19 Sep 2026 09:08:59 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով