Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Կրակել էր հարսանիքի ժամանակ

Կրակել էր հարսանիքի ժամանակ

Sun, 20 Sep 2026 17:45:46 +0400


Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12.18-ին, ՆԳՆ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևանյան խճուղում հարսանեկան շարասյան ավտոմեքենայից կրակոցի ձայն է լսվել։

Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախնական տվյալներով գազային ատրճանակից օդ է կրակել Կոտայքի մարզի Բուժական գյուղի 39-ամյա բնակիչը։

Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում Fri, 30 Oct 2026 09:15:57 …