Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել

Sun, 20 Sep 2026 19:30:04 +0400


Միացյալ Նահանգների Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վիզային նոր սահմանափակումներ է սահմանում։ Դրանք տարածվում են օտարերկրացի այն քաղաքացիների վրա, որոնք գտնվելով Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, կապ ունեն այն բոլոր գործողությունների հետ, որոնց իրականացվել են այդ երկրի իշխանությունների կողմից եւ որոնք նախագահ Դոնալդ Թրամփը որակել է որպես ռասայական խտրականություն։ Հատկապես ուշադրության կենտրոնում հայտնվել են այդ երկրի աֆրիկացի գաղութարարների սերունդների՝ աֆրիկաներների նկատմամբ գործողությունները։ Թրամփը մեծ հաշվով հենց նրանց պաշտպանությամբ է հանդես գալիս ընդդեմ ՀԱՀ իշխանությունների։ Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով այդ երկրում բավական վատ է վիճակը այլատյացության հետ։ Նման պոռթկումների պատճառով՝ չորս միգրանտ արդեն զոհվել է այս տարվա ընթացքում, մոտ հիսուն հազար մարդ ստիպված է եղել գաղթել այլ երկրներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի Վոստրիկով

Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի Վոստրիկով Sun, 11 Oct …