Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Նիկոլ Փաշինյանին

Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Նիկոլ Փաշինյանին

Mon, 21 Sep 2026 15:45:51 +0400


Երբ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության ծրագիրը կեղծ է, շատերն ասում են․
– Որտե՞ղ եք կեղծ բան տեսնում։ Խաղաղություն է, չէ՞։

Չեմ փորձելու ձեզ համոզել, որ սա խաղաղություն չէ՝ պատերազմ է։ Փաշինյանն ինքն է համոզելու ձեզ իր խոսքով․
«Պատերա՞զմ, ի՞նչ պատերազմ, որտե՞ղ ես դու պատերազմ տեսնում։ – Ահա, հենց այստեղ, հենց Աբովյան փողոցում, հենց Հանրապետության հրապարակի երգող շատրվանների մոտ, հենց Օպերայի սրճարաններում, ռեստորաններում, դպրոցներում, համալսարաններում, հանգստյան տներում, ոստիկանության բաժիններում, խանութներում. ամենուր, ամենուր պատերազմ է ընթանում, այդ պատերազմը խժռում է մեզ, այդ պատերազմը սպանում, գերեվարում է մեզ։ Բայց մարդիկ չեն տեսնում այդ պատերազմը, նրանք զոհվում ու գերեվարվում են այդ պատերազմում, բայց չեն տեսնում պատերազմը… »։

Դուք չեք տեսնում այդ պատերազմը։ Դա ես չեմ ասում։ Նիկոլ Փաշինյանն է ասում։ Չեք տեսնում, բայց այդ պատերազմը խժռում է ձեզ․․․ Նա հպարտանում է, որ ինքը տեսնում է այդ պատերազմը, ու դուք չեք տեսնում։ Դա իր «աշխատանքի» արգասաբեր պտուղն է, որ դուք «կուրացել» ու չեք տեսնում և անընդհատ հարցնում եք՝ որտե՞ղ է պատերազմը, այսօր խաղաղություն է․․․

Այսօր հինգերորդ ալիքով Մոնթեի մասին ֆիլմ էի նայում։ Նայում էի մեր հերոսներին ու ակամա մտածում՝ մի՞թե դա մենք ենք եղել։ Այդքան տոկո՞ւն։ Այդքան երկիր սիրո՞ղ։ Այդքան պատրաստ՝ հայրենիքի համար ամեն ինչի գնալու։ Այնպիսի տպավորություն էր, ասես ապրում եմ մի ուրիշ ժամանակաշրջանում։ Այո, այս ութ տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը հասցրեց լվանալ, դատարկել շատերի ուղեղները և այսօր նրանք անմիտ հայացքով հարցնում են՝ որտե՞ղ է պատերազմը։ Տեսեք ի՜նչ հսկայածավալ աշխատանք է կատարել։ Այսօր նա իր խոսքով մեզ հուշում է, որ պատերազմի վերջին փուլում ենք, ինքը տեսնում է այն պատերազմը, որ մենք չենք տեսնում․ «Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետեւում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին` բոզացած եւ դրանից երջանիկ աղջիկների, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվացող հայրերի տեսքով»։

Դա ես չեմ մեզ վիրավորում։ Նիկոլ Փաշինյանի խոսքն է։ Նա արդեն զգում է, որ վերջն է․ «Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի»։ Այո, վերջն է․ ինքը ձեզ պարտության մատնած հաղթածի բանակում է։ Նա մեզ հաղթածի հետ է։ Դուք չեք զգում, Նիկոլ Փաշինյանն է ասում, որ պատերազմ է գնում։ Խոսքը միայն այն մասին չէ, թե դուք պատերազմ չեք տեսնում։ Խոսքը այն մասին է, թե ով է իրեն համարում այդ պատերազմի հաղթած կողմում։ Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին , այլ Նիկոլ Փաշինյանին։ Ընդունեք դա։ Խնձորը որդնում է ներսից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անհանգստացնող դեպքեր․ սանէպիդծառայության հետ միասին մենք չե՞նք կորցրել նաև կանխարգելման մշակույթը

Անհանգստացնող դեպքեր․ սանէպիդծառայության հետ միասին մենք չե՞նք կորցրել նաև կանխարգելման մշակույթը Sun, 20 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով