Թրամփը մեծացնելու է ճնշումը Միջազգային քրեական դատարանի վրա
Mon, 21 Sep 2026 18:00:53 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջիկայում մտադիր է նոր սանկցիաներ սահմանել ընդդեմ Միջազգային քրեական դատարանի։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Առայժմ դեռ հայտնի չէ, թե երբ կհայտարարվի այդ որոշման մասին։ Սակայն պարբերականի՝ Սպիտակ տան վարչակազմի աղբյուրները հայտնում են, որ արդեն ընթացիկ շաբաթվա ընթացքում նախագահ Թրամփը այդ մասին վերջնական որոշումը կկայացնի։ Սանկցիաները վերաբերելու են մասնավորապես ՄՔԴ ֆինանսական գործառնությունների մեծ մասին։ Սակայն ուշագրավն այն է, որ սանկցիաների սահմանման հետ միաժամանակ նաեւ՝ դրանց կիրառումը կհետաձգվի 6-7 ամսով։
Նման քայլը, ըստ հոդվածի, պոտենցիալ կերպով կարող է պարալիզացնել դատարանի աշխատանքները, քանի որ արգելվելու են դոլարային բոլոր գործառնությունները, եւ դատարանը չի կարողանալու հասանելիություն ունենալ միջազգային ֆինանսական համակարգերի մեծ մասի հանդեպ։ Բացառություն կարող են կազմել միայն կապի միջոցների ապահովման հետ կապված գործառնությունները։ WSJ-ն հավելում է, որ Միացյալ Նահանգների գործող վարչակազմը արդեն մի քանի անգամ սանկցիաներ սահմանել է Միջազգային քրեական դատարանի հանդեպ, եւ սա առաջին դեպքը չէ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր