Երկգլխանի կրիա են գտել
Mon, 21 Sep 2026 20:00:33 +0400

Վելֆլիտի պահպանվող բնական տարածքում, որը գտնվում է Քեյփ-Քոնդեում, հայտնաբերվել է երկգլխանի Malaclemys terrapin տեսակի կրիայի ձագ։ Կրիայի ձագը կշռում է ընդամենը 5,2 գրամ։ Գտնվում է անանսբույժների հսկողության ներքո։ Կրիայի մոտ լիովին ձեւավորված կան երկու գլուխներ։ Նման եզակի անոմալիան կոչվում է բիցեֆալիա։ Կրիան իրեն լիովին լավ է զգում։ Օրգանիզմի երկու կողմերն էլ նորմալ գործում են։ Մասնագետները հետեւում են շարժումներին, սննդակարգին եւ վարքագծին։ Բիցեֆալիայի ժամանակ օրգանիզմի ներքին օրգանական համակարգերի ֆունկցիոնալությունը խիստ տարբեր է նորմալ վիճակից, դրա համար կանխատեսել, որ կարող է նման կրիան օրինակ քանի տարի ապրել, հնարավոր չէ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր