Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում

«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում

Tue, 22 Sep 2026 08:00:11 +0400


Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում կորպուսում` ազատում է պաշտոնյաների, ոմանց փոխատեղում է անում, իր «լյուբիմչիկներին» է առաջին պլան մղում:

Արդյունքում արդեն հասցրել է փչացնել հարաբերությունները կորպուսի նախկին հրամանատար Արմեն Գյոզալյանի հետ, որը ներկայում ՊՆ վերահսկողական վարչության պետի տեղակալն է: Ասում են՝ նոր կորպուսի ղեկավարի կադրային քաղաքականությունը միտված է Գյոզալյանի աչքն ու ականջները «քոքահան անելուն», իսկ դրանք ամենուր են համակարգում։ Պողոսյանի գործելաոճը, սակայն, խուճապի է մատնել բոլորին: Մարդիկ սկսել են վերեւներին բողոքել, թե նախկին վերադասի հետ այս մրցակցության հետեւանքով իրարանցում է առաջացել, շատերը մտահոգված են, որ կադրային մսաղացն իրենց էլ կհասնի, եթե նորաթուխ հրամանատարի դեմն առնող չլինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Sun, 01 Nov 2026 13:00:41 +0400 …