Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել

Ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքն ուրանալու համար են մեդալ ստացել

Tue, 22 Sep 2026 17:15:56 +0400


Երեկվա տոնին նվիրված երգիչների, համերգների ու ծախսերի մասին եք խոսում՝ մոռանալով ամենակարևորը՝ ոչ մի բարոյական արժեք չի մնացել։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով։
Ու այստեղ հարց է առաջանում՝ ո՞ր հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Այն հայրենիքի՞ն, որի մասին խոսելիս ասում են՝ հայրենիք չկա։ Այն հայրենիքի՞ն, որի պատմական տարածքների ու արժեքների մասին փորձում են համոզել, թե դրանք այլևս գոյություն չունեն։ Պարգևատրվողներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, ծնունդով Արցախից է՝ Մարտունի քաղաքից։ Արցախն էլ չկա։ Իսկ նա էլ իր ավանդն ունի այդ «չլինելու» գործում։ Ի՜նչ ծննդավայր, ի՜նչ բնօրրան, ի՜նչ հայրենիք․․․

Մարդը ծնունդով Արցախից է, բայց այսօր նրա հրապարակային խոսքում Արցախ բառն անգամ գոյություն չունի։ Ստացվում է՝ սեփական ծննդավայրն էլ կարելի է քաղաքական բառապաշարից ջնջել, իսկ հետո նույն մարդու կրծքին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ փակցնել։
Չգիտեի, որ հայրենիքն ուրանալու համար էլ են մեդալներ ստանում։ Եթե Արցախը հայրենիք չէ, ապա հայրենիքին ծառայությունն ի՞նչ է։

Կոնկրետ դեպքում ավելի ազնիվ ու տրամաբանական կլիներ նրանց պարգևատրել՝ «Նիկոլին մատուցած ծառայությունների համար» մեդալով։ Գոնե մեդալի անունը չէր հակասի այն ամենին, ինչի համար, ըստ իշխանության, այն տրվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այն աստիճան է արգելված իմ անունը տալ Հ1-ում, որ երբ ընկերներիցս մեկը տվել էր` մոնտաժել, հանել էին

Այն աստիճան է արգելված իմ անունը տալ Հ1-ում, որ երբ ընկերներիցս մեկը տվել էր` մոնտաժել, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով