«Հրապարակ». Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ

«Հրապարակ». Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ

Wed, 23 Sep 2026 09:15:54 +0400


Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի երկու համայնքում՝ Դիլիջանում եւ Իջեւանում, կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` համամասնական ընտրակարգով։ Արդեն ավարտվել է ավագանու թեկնածուների առաջադրումը, թեկնածուների գրանցումը կավարտվի սեպտեմբերի 25-ին։ Դիլիջանում ավագանու համամասնական ընտրություններին կմասնակցի 3 քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ «Հանրապետություն»-ը, իսկ Իջեւանում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ «Ինքնիշխան Հայաստան»-ը։

Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացա, որ Իջեւանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է թեկնածուների 51 անձից բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Այդ ցուցակի 2-րդ համարը Իջեւան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ղալթախչյանն է, 3-րդ տեղում Գանձաքարի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Վարդիթեր Իսկանդարյանն է։ Իջեւանի ավագանու ընտրություններին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը (նախագահ` Դավիթ Սանասարյան) ներկայացրել է թեկնածուների 15 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է անկուսակցական, ինքնազբաղված, 1999թ․ ծնված Լեւոն Վարդապետյանը։ Ցուցակի 2-րդ եւ 3-րդ տեղերում ուսանողներ են` 2008-ին ծնված Մելինե Պողոսյանը եւ 2005-ին ծնված Գարի Աղբալյանը։ Նրանք, ինչպես նաեւ ցանկը գլխավորող Լեւոն Վարդապետյանը, Իջեւան համայնքի ամենամեծ բնակչությունն ունեցող գյուղի՝ Աչաջրի բնակիչներ են։ Ի դեպ, Աչաջրի բնակիչ է նաեւ ՔՊ ցուցակի 2-րդ համար Կարեն Ղալթախչյանը, որը նախկինում եղել է այդ համայնքի ղեկավար։

«Ինքնիշխան Հայաստանի» ավագանու թեկնածուների 15 հոգանոց ցուցակում միայն մեկն է 1966 թվականին ծնված, եւս մեկը՝ 1999 թվականին, մյուսներն ավելի երիտասարդ են: Համոզված եմ, որ Իջեւանում ընտրական պայքարը բավականին պասիվ է լինելու։ Ընտրական պայքարն ավելի թեժ է լինելու Դիլիջանում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացրել է ավագանու թեկնածուների 40 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Դիլիջան համայնքի գործող ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Ցուցակի 2-րդ համարը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանն է, 3-րդ տեղում Դիլիջանի թիվ 4 դպրոցի ուսուցչի օգնական Քրիստինե Շահնազարյանն է։ «Ապրելու երկիր» կուսակցությունը Դիլիջան համայնքում ներկայացրել է ավագանու 11 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Վարդան Ավագյանը, որն այժմ Դիլիջանի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է: Ցուցակի 2-րդ համարը ներկայում համայնքի ավագանու անդամ, անհատ ձեռներեց Սարգիս Սահակյանն է, 3-րդ տեղում անհատ ձեռներեց Նելլի Ամիրյանն է:

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է թեկնածուների 12 հոգանոց ցանկ, որը գլխավորում է ներկայում համայնքի ավագանու անդամ Նունե Սանթրոսյանը։

Ցանկի 2-րդ տեղում «Գրին Ռոք» ընկերության վարորդ Նորայր Դավթյանն է, 3-րդ տեղում՝ անհատ ձեռներեց Գեղեցիկ Բադալյանը։ Նունե Սանթրոսյանը Դիլիջան համայնքի ավագանու նիստերում, որպես կանոն, կողմ է քվեարկում համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկներին, ուստի նա, կարելի է ասել, հարում է ՔՊ-ին, ինչպեսեւ սպասելի էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչից։ «Գրին Ռոք» ընկերությունը, որտեղ վարորդ է աշխատում այդ ցուցակի 2-րդ համար Նորայր Դավթյանը, սերտ համագործակցում է Դիլիջանի համայնքապետարանի, համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ։ Ընկերությունը Դիլիջանում մի շարք շինարարություններ է իրականացնում։ Այնպես որ, ՔՊ-ին ձայն տալ, թե «Հանրապետությանը»` նույնն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մենք պետք է ավելի վատ բաների սպասենք

«Հրապարակ»․ Մենք պետք է ավելի վատ բաների սպասենք Wed, 23 Sep 2026 09:45:42 +0400 Մեր…

14 րոպե ago

Պենտագոնը 2024 թ․ շեշտակի ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը

Պենտագոնը 2024 թ․ շեշտակի ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը Wed, 23 Sep 2026 09:39:41 +0400…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում

«Հրապարակ»․ Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում Wed, 23 Sep 2026 09:30:14 +0400 Դիլիջանում հոկտեմբերի 25-ին…

29 րոպե ago

Արմենի հայրենիքն իր ղեկավարը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան. Աբրահամյան

Արմենի հայրենիքն իր ղեկավարը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան. Աբրահամյան Wed, 23 Sep 2026 09:08:54…

50 րոպե ago

Լավ եմ անում

Լավ եմ անում Wed, 23 Sep 2026 09:00:15 +0400 Երկրի ղեկին գտնվող անձը ոչ միայն…

59 րոպե ago

«Հրապարակ». Ուզում են բերանս փակել՝ չի ստացվի

«Հրապարակ». Ուզում են բերանս փակել՝ չի ստացվի Wed, 23 Sep 2026 08:45:34 +0400 ՔՊ-ական պատգամավոր…

1 ժամ ago