«Հրապարակ»․ Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում

«Հրապարակ»․ Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում

Wed, 23 Sep 2026 09:30:14 +0400


Դիլիջանում հոկտեմբերի 25-ին կայանալու են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախորդ ընտրություններում այստեղ բավականին թվով ձայներ էր տարել եւ խմբակցություն ունի: Այս անգամ եւս որոշել են մասնակցել: Բայց, մեր տեղեկություններով, դեռ առաջադրվելու փուլում որոշ թեկնածուներ հրաժարվել են իրենց թեկնածությունը դնելուց, քանի որ իշխանության կողմից ճնշումներ են գործադրվել։ Գրեթե ամենուր` երբ ընդդիմադիր ուժի ավագանու թեկնածուները դիմել են անձնագրային բաժին եւ տեղեկանքներ ստացել, որն անհրաժեշտ է առաջադրման համար, անմիջապես իշխանության ներկայացուցիչներն իմացել են այդ մասին:

Դիլիջանի պարագայում մեզ պատմեցին, որ համայնքապետարանի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պաշտոնյան այցելել է Դիլիջանի անձնագրային բաժին․ ենթադրվում է, որ այցի նպատակը եղել է տեղեկություն ստանալը, թե ովքեր են անձնագրայինից տեղեկանքներ վերցրել, որպեսզի «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու թեկնածու առաջադրվեն։ Սա միանգամայն նոր ձեռագիր է, որ այս իշխանությունը կիրառում է` ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելով, թույլ չի տալիս, որ առաջադրվեն: Դա է պատճառը, որ մեծ թվով համայնքներում ընդդիմությունը չի առաջադրվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չափազանց լարված հանդիպում է անցել

Չափազանց լարված հանդիպում է անցել Wed, 23 Sep 2026 11:00:17 +0400 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն…

5 րոպե ago

Փաշինյանը հստակ նշել է՝ ում հետ են բանակցում նոր ատոմակայանի հարցով

Փաշինյանը հստակ նշել է՝ ում հետ են բանակցում նոր ատոմակայանի հարցով Wed, 23 Sep 2026…

16 րոպե ago

«Հրապարակ». Նարեկ Նալբանդյանը հանդիմանում է իշխանական ընտանիքին

«Հրապարակ». Նարեկ Նալբանդյանը հանդիմանում է իշխանական ընտանիքին Wed, 23 Sep 2026 10:45:34 +0400 Նորահայտ բիզնեսմեն…

19 րոպե ago

Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ Wed, 23 Sep 2026 10:37:55 +0400 Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի դպրոցը վերածվել է ՔՊ-ի գրասենյակի

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի դպրոցը վերածվել է ՔՊ-ի գրասենյակի Wed, 23 Sep 2026 10:25:51 +0400 Իջեւանի…

39 րոպե ago

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը Wed, 23 Sep 2026 10:20:37 +0400 Այս տարի…

44 րոպե ago