Պենտագոնը 2024 թ․ շեշտակի ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը

Պենտագոնը 2024 թ․ շեշտակի ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը

Wed, 23 Sep 2026 09:39:41 +0400


2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը, իսկ ընդհանուր առմամբ 2002 թվականից ի վեր հատկացվել է ավելի քան 60 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության տվյալները։

Անցած շաբաթ Պենտագոնի փոխղեկավարի օգնական Էնդրյու Լումիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել իր ծրագրերի ողջ ներուժը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին:

«Հայաստանին ամերիկյան ռազմական օգնությունը Foreign Military Financing (FMF) ծրագրով սկսվել է դեռևս 2002 թվականից։ Ընդհանուր առմամբ, մինչև 2024 ֆինանսական տարին Հայաստանի համար ամերիկյան ռազմական ֆինանսավորման համախառը ծավալը գերազանցել է 60 միլիոն դոլարը», – ասվում է հրապարակման մեջ։

Պենտագոնի վիճակագրության համաձայն՝ ֆինանսավորումը զգալիորեն աճել է 2024 ֆինանսական տարում։ Այն ժամանակ ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 8,1 միլիոն դոլար է տրամադրել։ 2023-ին այդ գումարը կազմել է ընդամենը մոտ 16 հազար դոլար, իսկ 2022-ին՝ մոտ 1,3 միլիոն։ 2025 թվականի տեղեկությունները դեռ չեն հրապարակվել։

Հայաստանը 2023-2024 թվականների ընթացքում ստացել է մոտ 18 միլիոն դոլար։ 2025 թվականի հունվարին Պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ այդ գումարն ուղղվել է FMF-ի շրջանակներում մի շարք նախագծերի, այդ թվում՝ զինծառայողների պատրաստման ազգային ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Այս ծանուցումից մեկ ամիս առաջ Պենտագոնի ղեկավարը հայտնել էր, որ համապատասխան նպատակների համար միջոցները հատկացվել են նախորդ երկու տարիների ընթացքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես չեմ տեսնում Թուրքիայի կողմից վտանգ ՀՀ-ի ինքնիշխանության համար

Ես չեմ տեսնում Թուրքիայի կողմից վտանգ ՀՀ-ի ինքնիշխանության համար Thu, 24 Sep 2026 13:08:37 +0400…

5 րոպե ago

Կարո՞ղ է գան, մտնեն ընտանիք, ասեն՝ հայրը երեխային ոնց պիտի դաստիարակի

Կարո՞ղ է գան, մտնեն ընտանիք, ասեն՝ հայրը երեխային ոնց պիտի դաստիարակի Thu, 24 Sep 2026…

10 րոպե ago

Խիստ տոնով զգուշացրել է Զելենսկուն

Խիստ տոնով զգուշացրել է Զելենսկուն Thu, 24 Sep 2026 13:00:59 +0400 Արդեն հայտնել ենք, որ…

13 րոպե ago

«Առինջ Մոլի» տնօրենը կալանավորվել է

«Առինջ Մոլի» տնօրենը կալանավորվել է Thu, 24 Sep 2026 12:54:59 +0400 «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ…

19 րոպե ago

«Հրապարակ». Երեխայի՝ մանկապարտեզ գնալու հերթը բանակ գնալուց է հասնելու

«Հրապարակ». Երեխայի՝ մանկապարտեզ գնալու հերթը բանակ գնալուց է հասնելու Thu, 24 Sep 2026 12:45:20 +0400…

29 րոպե ago

Սիսիանի գնդում զինվորի՞ են պայթեցրել

Սիսիանի գնդում զինվորի՞ են պայթեցրել Thu, 24 Sep 2026 12:41:48 +0400 Այսօր հերթական դաժան դեպքն…

32 րոպե ago