«Հրապարակ»․ Մենք պետք է ավելի վատ բաների սպասենք

«Հրապարակ»․ Մենք պետք է ավելի վատ բաների սպասենք

Wed, 23 Sep 2026 09:45:42 +0400


Մեր զրուցակիցն է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը։

– Փաշինյանն օրերս հայտարարել է, որ ազգային արժեքները պետք է վերանայվեն։ Ըստ Ձեզ՝ ո՞ւր է տանում այս ամենը։

– Ոչ մի տեղ էլ չի տանում, ուղղակի ժամանակ սպանելուն ուղղված մանիպուլյացիաներ են։ Ի՞նչ ազգային նոր արժեքներ, ինչի՞ մասին է խոսքը, էդ ի՞նչ է եղել մեր ազգային արժեքներին։ Ազգային արժեքները ժամանակի ընթացքում, իրողություններից ելնելով, կարող են խմբագրվել, սրբագրվել, բայց ի՞նչ է նշանակում՝ նոր արժեքներ ստեղծել։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մտածե՞լ է, թե ոնց է ստեղծելու այդ արժեքները։

– Միգուցե դրսի ուժերի ցանկությամբ ու պատվերո՞վ։

– Միգուցե չէ, հաստատ՝ դրսի ուժերի հանձնարարությամբ։

– Նշվեց Անկախության օրը, Ձեր կարծիքով՝ իշխանության քայլերն ինչի՞ն են միտված՝ անկախությունը պահելո՞ւն, թե՞ այդ անկախությունը գնալով նվազում է։

– Այս իշխանությունն ինքն էլ չգիտի, թե ինչ է անում: Տեսանք` Կապանում, Վանաձորում, մյուս տեղերում ահռելի գումարներ ծախսելով՝ նշում են Անկախության 35-ամյակը։ Որոշ ժամանակ առաջ էլ ասում էին, որ երրորդ հանրապետությունը փակում ենք, սկսում ենք չորրորդ հանրապետությունը։ Ի՞նչն են նշում, եթե նշում են այն անկախությունը, որին 35 տարի առաջ հայ ժողովուրդը կողմ արտահայտվեց, ուրեմն իրենց հիմիկվա ասած ամեն ինչը սուտ է, իսկ եթե հիմա ասածները ճիշտ լինեին, իրենք պիտի հիմա ասեին` վերջ էս անկախությանը, որ դա վերջացավ, էլ 1991թիվ, սեպտեմբերի 21 չկա։

– Սահմանադրության բարեփոխման հանձնաժողով են ստեղծել, սակայն նիստեր չեն անում, աշխատանքներն առաջ չեն գնում։ Արդյոք այս հապաղումը մտածվա՞ծ է, թե՞ անճարությունից, քանի որ չունեն խորհրդարանում 3/5 ձայն։

– Նիկոլ Փաշինյանը շատ կուզեր, բայց իր համար, ցավոք սրտի, չի կարողանում։ Հետո՝ ի՞նչն են փոխում՝ հռչակագի՞րը, դա Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է։

– Ալիեւը հայտարարեց, որ TRIPP-ը պետք է վերահսկեն իրենք, ելքն ու մուտքն իրենց տարածքից է հսկվելու։ Այս ու նման հայտարարությունները Փաշինյանի հետ արդյոք նախապես քննարկվո՞ւմ են։

– Մենք պետք է ավելի վատ բաների սպասենք, որ հնարավոր է` այդ հատվածն էլ կտրեն Հայաստանից, որովհետեւ տրամաբանությունը սա է՝ երբ որ դու մի բան առանց քննարկումների, առանց առարկության վերցնում տալիս ես, այդ ժամանակ իրենք ինչ ուզեն, կանեն։ Երբ տեսնում էին, որ TRIPP-ը ձեռնտու է ԱՄՆ-ին, Թուրքիային, Ադրբեջանին, կարող էին լուրջ սակարկություններ անել։ Կարելի էր եւ ռազմագերիների հարցը լուծել եւ անկլավների հարցը լուծել, որն ի վերջո շատ հեշտ լուծվող հարց է, որովհետեւ Արծվաշենն իր տարածքով նույնիսկ ավելին է, քան մնացած բոլոր անկլավներն իրար գումարած։ Սրանք՝ բոլորը, կարելի էր անել, իսկ հիմա մնում է միայն կասկածել, որ սրանք թշնամական իշխանություն են, ուրիշ որեւէ բան ես չեմ կարող ասել։ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ դուր գալու մեր թշնամիներին։

– Այս պահին հնարավորություն տեսնո՞ւմ եք՝ որեւէ կերպ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու։

– Ես այսօրվա քաղաքական ուժերի դասավորվածության մեջ այդ հնարավորությունը չեմ տեսնում։ Ամենաառողջ ուժը Հայ ազգային կոնգրեսն է, որի գաղափարները ես 100 տոկոսով կիսում եմ, եւ այդ գաղափարները, ընտրություններում էլ տեսանք, ցավոք, ըմբռնում չեն գտնում հասարակության մեջ, մեր հասարակությունը դրան պատրաստ չէ, մեր հասարակությունը մտածող հասարակություն չէ, իսկ ՀԱԿ-ի առաջարկած ծրագրերը մտքի վրա հիմնված ծրագրեր են։ Կուսակցությունը պետք է ձեւավորի իր քաղաքական խնդիրներն ու նպատակները։ Ես ո՛չ «Ուժեղ Հայաստան»-ի մոտ, ո՛չ էլ «Հայաստան» դաշինքի մոտ չեմ տեսնում։ «Հայաստան» դաշինքի մոտ նստվածքային ձեւով կա Դաշնակցության գաղափարախոսությունը, որն այսօր ավելի շուտ պարտվածության խորհրդանիշ է։

– Ազգային ժողովում ՔՊ-ական Արման Եղոյանը հայտարարեց, որ Քրիստինե Վարդանյանը պետք է վերջին դաշնակցականը լինի, ու այդ կուսակցությունը պետք է «արմատախիլ արվի»։ Դուք այդ կարծիքը կիսո՞ւմ եք։

– Ես նման կարծիքի չեմ, ես կարծում եմ, որ Դաշնակցությունը շատ մեծ կառույց ունի, նրանց մեջ կան մարդիկ, որոնք կարող են իրենց մեջ ուժ գտնել եւ վերակազմավորել իրենց կուսակցությունը, վերակազմավորել իրենց գաղափարախոսությունը եւ նոր ձեւով ներկայանալ հասարակությանը։ Բայց այն, ինչ իրենք ասում էին՝ ոչ մի թիզ հողը, այդ՝ ծովից ծով Հայաստանն ու մյուս բաները, դրանք պատմական փորձով ձախողվեցին։ Ես գաղափարախոսությունը չեմ ընդունում, բայց ընդունում եմ, որ իրենք կառույց են, եւ այդ կառույցը գնահատում եմ, ուղղակի գտնում եմ, որ այդ կառույցը պետք է իր մեջ ուժ գտնի՝ նոր ձեւով ներկայանալու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքական կոնգլոմերատի ներսում «ընտանեկան տարաձայնություններ» են առաջացել

Թուրքական կոնգլոմերատի ներսում «ընտանեկան տարաձայնություններ» են առաջացել Thu, 15 Oct 2026 14:15:32 +0400 Այն, ինչ…

14 րոպե ago

Խաչատուր Սուքիասյանի որդին մասնակցում է աներոջ` Ծառուկյանի գործով նիստին

Խաչատուր Սուքիասյանի որդին մասնակցում է աներոջ` Ծառուկյանի գործով նիստին Thu, 15 Oct 2026 14:01:21 +0400…

28 րոպե ago

Լավ ա չի ասել՝ Պուտինն ա մեղավոր Շաքիի դեպքի համար

Լավ ա չի ասել՝ Պուտինն ա մեղավոր Շաքիի դեպքի համար Thu, 15 Oct 2026 14:00:44…

29 րոպե ago

Աբսուրդ է, քրգործ հարուցվել է տուժող կողմի՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ… Քննարկելու բան չկա

Աբսուրդ է, քրգործ հարուցվել է տուժող կողմի՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ... Քննարկելու բան չկա Thu, 15…

38 րոպե ago

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ Thu, 15 Oct 2026…

1 ժամ ago

Թուրքիան գալիս է COP17-ին, իսկ Ադրբեջա՞նը․ ի՞նչ է հայտնի այս պահին

Թուրքիան գալիս է COP17-ին, իսկ Ադրբեջա՞նը․ ի՞նչ է հայտնի այս պահին Thu, 15 Oct 2026…

1 ժամ ago