Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

ՄԱԿ-ի ամբիոնում բռունցքով հարվածել է (տեսանյութ)

ՄԱԿ-ի ամբիոնում բռունցքով հարվածել է (տեսանյութ)

Wed, 23 Sep 2026 10:00:50 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսելով Պաղեստինում տիրող իրավիճակի մասին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթի ժամանակ սկսել է բռունցքով հարվածել ամբիոնին:

«Ես լսում եմ ոմանց ցինիզմը. Պաղեստինի այս ճանաչումը միայն թղթի վրա է, նայեք իրականությանը: Ի՞նչ վստահություն կարող է լինել մեր հանդեպ, եթե շարունակենք անգործություն ցուցաբերել Գազայի իրավիճակի պայմաններում»,- հայտարարել է Մակրոնը՝ բռունցքով հարվածելով ամբիոնին։

Նա Գազայի հատվածում գործող հրադադարը անվանել է խայտառակ ներկայացում՝ շարունակվող ծանր մարդասիրական իրավիճակի ֆոնին։

«Ոմանք պարծենում են երևակայական խաղաղությամբ։ Բայց այդ խաղաղությունը ոչ մի վայրկյան չի բացել մարդասիրական միջանցքները։ Պե՞տք է, արդյոք, տեսնենք այս ներկայացումը, որը խայտառակում է մեզ բոլորիս: Ո՛չ մի դեպքում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին Fri, 04 Sep 2026 20:30:57 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով