Քոչարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել ու չի զբաղվում

Քոչարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել ու չի զբաղվում

Wed, 23 Sep 2026 12:11:29 +0400


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը երբևէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել և որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի այն ընկերությունների գործունեությանը, որոնք կապվում են նրա ընտանիքի անդամների հետ։

Ասուլիսի ընթացքում փաստաբանը ներկայացրել է Քոչարյանի գործունեության հիմնական փուլերը՝ նշելով, որ նրա ամբողջ մասնագիտական ուղին կապված է եղել հասարակական, պետական և քաղաքական աշխատանքի հետ։ Օրբելյանի խոսքով՝ խորհրդային տարիներին Քոչարյանը զբաղեցրել է բարձր հասարակական-քաղաքական պաշտոններ, հետագայում գործունեություն է ծավալել Ազատագրման կոմիտեում, եղել է Արցախի նախագահ, ապա՝ Հայաստանի Հանրապետության նախագահ։

Փաստաբանի ներկայացմամբ՝ նախագահական գործունեությունից հետո Քոչարյանը որոշ ժամանակ աշխատել է բարձր վարձատրվող տնօրենի պաշտոնում, իսկ հետագայում կրկին վերադարձել է քաղաքական գործունեության։

Օրբելյանը շեշտել է, որ այդ կենսագրությունը չի կարող հիմք հանդիսանալ Քոչարյանին այն ընկերությունների գործունեության հետ կապելու համար, որոնք պատկանում կամ առնչվում են նրա ընտանիքի անդամներին։

Փաստաբանը նաև անդրադարձել է Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործունեությանը։ Նրա խոսքով՝ Սեդրակ Քոչարյանը երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել և չի ունեցել պետական կառավարման լծակներ։ Օրբելյանը նշել է, որ նա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել է դեռ երիտասարդ տարիքից։

Փաստաբանի պնդմամբ՝ Սեդրակ Քոչարյանի գործունեության արդյունքում ձևավորված ակտիվների ծավալն էականորեն չի տարբերվում Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձանց ակտիվներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք Fri, 06 Nov 2026 16:15:28 +0400 Սամվել Կարապետյանը մեկ ամսով…

13 րոպե ago

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը Fri, 06 Nov 2026 16:13:48…

15 րոպե ago

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին Fri, 06…

23 րոպե ago

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից Fri, 06 Nov 2026 16:00:55 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

28 րոպե ago

Թրամփը՝ Իրանի հարցով կարևոր որոշման մասին

Թրամփը՝ Իրանի հարցով կարևոր որոշման մասին Fri, 06 Nov 2026 16:00:11 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

29 րոպե ago

Դուք մաֆիոզների սպասարկող դատավո՞ր եք. Հարց` Չիչոյանին

Դուք մաֆիոզների սպասարկող դատավո՞ր եք. Հարց` Չիչոյանին Fri, 06 Nov 2026 15:57:09 +0400 Latest news…

32 րոպե ago