Էրդողանի հետ «լուսանկարի» համար ձերբակալել են
Wed, 23 Sep 2026 16:00:55 +0400
Անկարայում ձերբակալել են 53-ամյա Մեհմեթ Չաքմաքին՝ սոցցանցերում արհեստական բանականության կողմից ստեղծված լուսանկարներ հրապարակելու համար, որոնցում ինքւ, իբր, լուսանկարվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքին Գյուրլեքի հետ։
Անկարայի դատախազության կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ Չաքմաքն ԱԲ-ի կողմից ստեղծված պատկերները հրապարակել է որպես իր WhatsApp հաշվի կարգավիճակի թարմացումներ։
Քննիչների խոսքով՝ գրառումները տպավորություն են ստեղծել, որ նա կապեր ունի պետական պաշտոնյաների հետ և ազդեցություն ունի նրանց վրա։
Չաքմաքը ձերբակալվել է Անկարայի Քեչիորեն շրջանում գտնվող իր տանը։
Հետաքննությունը նաև պարզել է, որ նա նախկինում չորս անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար։