Գերժողովրդավարները լռո՞ւմ են
Wed, 23 Sep 2026 19:16:38 +0400

35/30 Պատգամավորական մեր նախաձեռնությունը դիմել է մեր տարածաշրջանում «խաղացող» բոլոր երկրների դեսպանատներին, առաջարկելով քննարկել Երևանում նախկին պառլամենտականների հավաք անցկացնելու առաջարկությունը հանուն հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության /տե՛ս կից/։
Առայժմ արձագանքել է միայն ՌԴ մեծարգո դեսպան Կոպիրկինը, որի հետ և այսօր կայացավ մեր շատ բովանդակալից հանդիպումը։
Հույս ենք հայտնում, որ գերժողովրդավար ԵՄ և ԱՄՆ դեսպանատաները կհետևեն ՌԴ հարգարժան դեսպանի օրինակին։
Ռուբեն Թորոսյան
Հ․Գ․- ՀԱՆՈՒՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ
ՆԱԽԿԻՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ 20․12․2026-ԻՆ
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀԱՎԱՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՕՐԱԿԱՐԳԸ
- Հավաքի առաջարկվող ամսաթվերը․ Դեկտեմբերի 20 (ՄԱԿ-ի Մարդկային համերաշխության միջազգային օր) – Դեկտեմբերի 23, Երևանում։
- Ձևաչափ․ Նախկին պատգամավորների միջխորհրդարանական հանդիպում (Հայաստան, Վրաստան, Իրան, ԵՄ, ՌԴ, ԱՄՆ) Երևանում։ Երրորդ երկրների կողմից աջակցության կամ նախաձեռնության հնարավորություն՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախկին պատգամավորներին այս երկխոսության մեջ ներգրավելու համար։
- Հիմնական նպատակ․ Նախկին պատգամավորների ջանքերով Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համերաշխության խթանում։
Քննարկման հիմնական թեմաները․
- Խորհրդարանական ավանդույթների և ինստիտուցիոնալ հիշողության պահպանում․
- 1990-ականների պետականաշինության փորձի օգտագործումը ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար։
- Խորհրդարանական ընտրությունների անցկացման և դիտարկման լավագույն փորձի փոխանակում։
- Տարածաշրջանային անվտանգություն․
- Պետական ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ապահովում։
- Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում։
- Ռազմական և քաղաքական բանտարկյալների շարունակական կալանավորման մերժում։
- Դիվանագիտական համագործակցություն․
- Կանոնավոր երկխոսության մշտական հարթակի հիմնում։
- Պաշտոնական դիվանագիտությանն աջակցում Երկրորդ ուղու (Track II) փորձագիտական երկխոսության և հանրային դիվանագիտության միջոցով։
35/30 – Պատգամավորական նախաձեռնություն
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր