Բաքվի դիրքորոշումը՝ TRIPP-ի հարցում․ Նյու Յորքում քննարկում է եղել
Thu, 24 Sep 2026 11:00:12 +0400
Ադրբեջանը TRIPP նախագիծը դիտարկում է ոչ միայն որպես տրանսպորտային միջանցք, այլև որպես տարածաշրջանային էներգետիկ կապերի ընդլայնման և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հնարավորություն, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի X սոցհարթակում արված գրառման մեջ, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Ըստ հաղորդագրության, ելույթ ունենանալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված «Բարգավաճում խաղաղության միջոցով. ներդրումներ Տրանսկասպյան առևտրային ուղում և TRIPP-ում» միջոցառման ժամանակ՝ Բայրամովը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը կարող է արագացնել տարածաշրջանի տնտեսական աճը, բարձրացնել մատակարարման շղթաների դիմադրողականությունը և ստեղծել նոր ներդրումային հնարավորություններ։
Նա բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը TRIPP-ի իրականացման գործում և շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին նախագծին աջակցության համար։
Ադրբեջանական կողմի կարծիքով, Տրանսկասպյան երթուղու զարգացումը և TRIPP-ի նման նախագծերը կշարունակեն կապել տարածաշրջանի երկրներն ու շուկաները՝ ընդլայնելով առևտրի, ներդրումների և էներգետիկ համագործակցության հնարավորությունները։