«Հրապարակ». Հակոբ Ղազանչյանը հերոսական գործ է ձեռնարկել

«Հրապարակ». Հակոբ Ղազանչյանը հերոսական գործ է ձեռնարկել

Thu, 24 Sep 2026 12:15:36 +0400


Հայաստանի պետական թատրոնների խաղացանկերում ժամանակակից հայ դրամատուրգների գործերը բավականին սակավաթիվ են։ Թեեւ այս տարիներին գրվել են եւ շարունակվում են գրվել պիեսներ հայ հեղինակների կողմից, սակայն դրանցից շատերը թատրոնների բեմ չեն հասնում, հատկապես պետական թատրոնների խաղացանկերում զգալի տեղ են զբաղեցնում դասական եւ արդեն բազմիցս բեմադրված ստեղծագործությունները, որոնք մեր ժամանակներում այնքան էլ ակտուալ եւ պահանջված չեն հանդիսատեսի կողմից:
Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանին հարցրինք` ինչո՞ւ ժամանակակից որակյալ պիեսներ չեն բեմադրվում հայկական թատրոններում, կար մի շրջան, երբ գոնե ինչ-որ չափով ժամանակակից գործեր դեմադրվում էին, ի՞նչն է պատճառը, որ հայկական ռեժիսորները ժամանակակից դրամատուրգների հետ չեն ցանկանում աշխատել, գուցե դրամատուրգնե՞րը չեն ցանկանում աշխատել ռեժիսորների հետ:

Գուրգեն Խանջյանը, անդրադառնալով թեմային, նկատեց. «Հիմա թատրոններում հիմնականում կոմերցիոն բեմադրություններ են արվում, ինչքանով որ ես գիտեմ` գեղարվեստական ղեկավարներ այլեւս չկան, իսկ թատրոնները ցանկանում են էնպիսի ճանաչում ունեցող գործեր բեմադրել, որպեսզի տոմսերը վաճառվեն: Կամաց-կամաց արվեստը ֆասթֆուդի է վերածվում: Սպառողական հասարակության քիմքին հարմար պիեսներ են բեմադրվում կամ էլ շատ հայտնի գործեր, օրինակ` Շեքսպիրի գործերը: Կա մի մասսա, որ լսում է` Շեքսպիր, Չեխով, անմիջապես տոմս է գնում: Ամեն դեպքում, ես ուզում եմ մի լավ նորություն հայտնել. Հակոբ Ղազանչյանը թատրոն է բացել, որը կոչվում է՝ Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն: Այնտեղ բացառապես ժամանակակից գործեր են բեմադրվելու, սա նոր բան է, իմ պիեսներից մեկն էլ կա ռեպերտուարում` նոյեմբերին պետք է տեղի ունենա պրեմիերան: Թատրոնը Թատերական գործիչների միության շենքում է գործելու: Իմ հեղինակած ամենավերջին պիեսը` «Կոնցերտ թավջութակի եւ կիթառի համար», կբեմադրվի այնտեղ: Այն մի փոքր ղարաբաղյան պատերազմի մասին է, մարդկային հարաբերությունների եւ այլն: Երկու երաժիշտների մասին է, նրանցից մեկն իր ձեռքը թողել է ղարաբաղյան պատերազմում եւ ստիպված՝ ջութակը նվագում է պրոթեզով եւ միայն իր համար: Իմ պիեսները համարյա բոլոր թատրոններում բեմադրվել են` Սունդուկյան թատրոն, Դրամատիկական թատրոն եւ այլն: Առաջ, երբ ջահել էի, գնում էի, ասում էի` ինչո՞ւ չեք բեմադրում, բայց հիմա հոգնել եմ արդեն, սիրում են ամիսներով ձգձգել: Ի վերջո, 15-16 պիես ինձնից բեմադրվել է արդեն` տարբեր թատրոններում, ոչ միայն Երեւանի թատրոններում, այլեւ Լոս Անջելեսում, Թբիլիսիում, Հալեպում եւ այլն, պիտի որ արդեն պահանջված լինեի, բայց, փաստորեն, թատրոններն ունեն այլ հետաքրքրություններ, ռեժիսորներն ուզում են մեծ դրամատուրգների գործերը բեմադրել, բայց Հակոբ Ղազանչյանը հերոսական գործ է ձեռնարկել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բրիտանացի գրողը հատկապես տպավորված է եղել Վանում ապրող հայերով

Բրիտանացի գրողը հատկապես տպավորված է եղել Վանում ապրող հայերով Fri, 16 Oct 2026 21:00:08 +0400…

10 րոպե ago

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը Fri, 16 Oct 2026 20:59:45 +0400 COP17 համաժողովի…

10 րոպե ago

Ջուր չի լինի

Ջուր չի լինի Fri, 16 Oct 2026 20:45:32 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր…

25 րոպե ago

Ովքեր են հետախուզական տվյալներ տրամադրում Ուկրաինային

Ովքեր են հետախուզական տվյալներ տրամադրում Ուկրաինային Fri, 16 Oct 2026 20:30:21 +0400 Ուկրաինային տրամադրվող հետախուզական…

40 րոպե ago

Հարգելի՛ առողջապահության նախարարություն, ինչպե՞ս է ծախսվում պետական բյուջեի գումարը․ Պողոսյան

Հարգելի՛ առողջապահության նախարարություն, ինչպե՞ս է ծախսվում պետական բյուջեի գումարը․ Պողոսյան Fri, 16 Oct 2026 20:15:03…

55 րոպե ago

Ալսուն խոսել է անձնական պլանների մասին

Ալսուն խոսել է անձնական պլանների մասին Fri, 16 Oct 2026 20:00:11 +0400 Ռուս հայտնի երգչուհի…

1 ժամ ago