«Հրապարակ». Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը

«Հրապարակ». Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը

Thu, 24 Sep 2026 12:25:24 +0400


Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում անմահացած տղաների նկարներն ու Հայաստանի դրոշը: Ամեն տարի ապրիլի 2-ին եւ հոկտեմբերի 12-ին, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ նաեւ սեպտեմբերի 27-ին, դպրոցի աշակերտները ծաղիկներ էին խոնարհում հերոսների նկարների առաջ եւ հիշում նրանց: Սակայն 2025 թվականի նոյեմբերին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, ապա այս տարի տնօրեն դարձած Գոհար Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ այս ավանդույթը խաթարվեց, քանի որ դպրոցի տնօրենը որոշել է, որ հերոսների փառքի անկյունը չպետք է մնա, ավելի լավ է բաց, մաքուր պատ լինի այդտեղ: Եվ նա դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունը:

Համոզվելու համար, որ իսկապես փառքի անկյունը հանվել է պատից, եւ աշակերտները ոչինչ չեն շփոթում, ինչպես նաեւ տեսնելու համար` գուցե փառքի անկյունը դպրոցի որեւէ այլ պատի՞ն է հայտնվել, այցելեցի թիվ 10 ավագ դպրոց: Կես ժամ սպասելուց հետո տնօրենը եկավ։ Խնդրեցի մեզ բացատրել, թե ինչու է հերոսների փառքի անկյունը հեռացվել պատից: Սակայն տնօրենը վրդովվեց հարցիցս եւ ինձ դուրս հրավիրեց դպրոցից, ավելի ուշ էլ զանգահարել էր ԿԳՄՍ նախարարություն, բողոքել, թե «Հրապարակի» լրագրողը եկել է դպրոց` վեճ սարքել: Իրականում, վեճը նա էր փորձում հրահրել, ես նրան ընդամենը հարցրի՝ ինչու են հեռացվել հերոսների նկարները:

«Ես ունեմ աշխատանքային պարտականություններ, հիմա անիմաստ ժամանակ եմ ծախսում մեր զրույցի վրա։ Եթե ունեք որեւէ հարց կամ հարցեր, սահմանված ձեւով՝ գրավոր ուղարկեք ինձ, կտեսնեմ, կուսումնասիրեմ՝ ինչ հարց է»,- ասաց տնօրենը եւ ինձ դուրս հրավիրեց դպրոցից: Բայց ի՞նչ գրավոր հարց, եթե անձամբ այցելել եմ դպրոց եւ ուղիղ իրեն եմ ուղղում հարցս։ Պնդեցի, որ ընդամենը երկու հարց է հետաքրքրում, թե ինչու է հանել հերոսների նկարները, եւ ինչու են դպրոցում մաֆիա խաղում, որին մասնակցում է նաեւ ինքը՝ տնօրենը, եւ որը փաստող նյութերը տեղադրված են դպրոցի ինտերնետային էջում:

Բացատրեցի, որ սովորաբար հարցումներն ուղարկում ենք նախարարություն, մարզպետարաններ կամ համայնքապետարաններ, երբ այցելելու եւ անձամբ զրուցելու հնարավորություն չի լինում: Բացի այդ, ինքը դպրոցի տնօրեն է` ինքնուրույն պաշտոնյա եւ կարող է բանավոր պատասխանել հարցերիս, ի՞նչ իմաստ ունի գրավոր հարցում ուղարկելը: Սակայն տնօրենը համառ էր` որոշել էր հարցերիս չպատասխանել եւ իր օգնականի հետ փորձում էր դուռը շխկացնել դեմքիս եւ ինձ դուրս հանել դպրոցից: Այս ամբողջ զրույցն ու մեր խոսակցությունը ես նկարահանել ու ձայնագրել եմ, ինչը տնօրենին ավելի զայրացրեց, թե` իրավիճակը մի լարեք, մի ստիպեք, որ ինչ-որ մարդկանց զանգեմ (պարզվեց` ԿԳՄՍՆ-ին նկատի ունի): Ի դեպ, ոչ միայն ես եմ նկարահանել մեր խոսակցությունը, այլեւ դպրոցում տեղադրված տեսախցիկներն էլ, վստահաբար, արձանագրած կլինեն այն 3 րոպեանոց խոսակցությունը, որը տեղի է ունեցել իմ եւ տնօրենի միջեւ: Այնպես որ, դժվար չէ վերականգնել, թե լրագրողն իրեն ինչպես է պահել, եւ տնօրենը` ինչպես:

Նշեմ նաեւ, որ տնօրեն Գոհար Հովհաննիսյանը Ծաղկաձոր համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ է, օրեր առաջ էլ նա դպրոցի պատից հանել է Մեծ Հայքի քարտեզը, իսկ դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրել Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» քարտեզը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի է Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային պատվիրակության կազմը

Հայտնի է Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային պատվիրակության կազմը Sat, 07 Nov 2026 19:07:09 +0400 Կրեմլը…

11 րոպե ago

Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներին․ Լուկաշենկո

Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներին․ Լուկաշենկո Sat, 07 Nov 2026 19:00:20 +0400…

17 րոպե ago

Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը․ Նարեկ Կարապետյան

Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը․ Նարեկ Կարապետյան Sat, 07 Nov 2026 18:57:25 +0400 Լեփ-լեցուն…

20 րոպե ago

Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար

Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Sat, 07 Nov 2026 18:53:09 +0400 Ուկրաինայի…

25 րոպե ago

Ժողովուրդը ձեզնից փողոցային պայքարի կոչ է սպասում

Ժողովուրդը ձեզնից փողոցային պայքարի կոչ է սպասում Sat, 07 Nov 2026 18:45:34 +0400 Ես հասկանում…

32 րոպե ago

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ Sat, 07 Nov 2026 18:30:07 +0400 Միացյալ Նահանգները…

48 րոպե ago