Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Խիստ տոնով զգուշացրել է Զելենսկուն

Խիստ տոնով զգուշացրել է Զելենսկուն

Thu, 24 Sep 2026 13:00:59 +0400


Արդեն հայտնել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելով Սև ծովում անվտանգության հարցերը և առևտրային նավերի վրա հարձակումների անընդունելիությունը։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար, որ առևտրային նավերի վրա հարձակումները չեն կարող արդարացվել, և որ մենք այս համատեքստում կողմերից ակնկալում ենք պատասխանատու վարքագիծ», – հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։

Խոսելով Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցությունների հեռանկարների մասին՝ Էրդողանը նշել է, որ «Թուրքիան միշտ պատրաստ է անել ամեն ինչ իր ուժերի սահմաններում»՝ հակամարտությունը «երկարատև խաղաղության միջոցով» դադարեցնելու համար, և որ երկիրը «կշարունակի աշխատել ուղիղ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ»։

Թուրքիայի առաջնորդը նաև դրական է արտահայտվել Ուկրաինայի հետ պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի և Լեհաստանի առաջնորդները փոխանակվել են նվերներով․ զենք էլ կա

Թուրքիայի և Լեհաստանի առաջնորդները փոխանակվել են նվերներով․ զենք էլ կա Wed, 23 Sep 2026 13:30:06 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով