Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով

Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով

Thu, 24 Sep 2026 13:35:52 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկյան հարձակումների հետևանքների մասին գիրք է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Գիրքը փոխանցվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո:
Փեզեշքիանը Փաշինյանին ասել է, որ այդ գրքում պատմվում է այն «օգնության» մասին, որը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստացել էր իրանցի ժողովրդին: Դրանում ներառված են տվյալներ Իրանի վրա հարձակումների հետևանքների՝ զոհերի և ավերածությունների մասին։

Իրանի նախագահն այդ գրքի օրինակները փոխանցել է նաև մյուս երկրների ղեկավարներին, մասնավորապես՝ Շվեյցարիայի նախագահին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ Wed, 25 Nov 2026 22:56:41 …