Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Աբովյանում քաղաքապետի նոր թեկնածու է հայտնվել

Աբովյանում քաղաքապետի նոր թեկնածու է հայտնվել

Thu, 24 Sep 2026 15:15:47 +0400


«Հրապարակի» տեղեկություններով՝ «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ Ռուբեն Բանուչյանը, ով նաեւ «Ռեստարտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, պատրաստվում է առաջադրվել Աբովյանում՝ համայնքապետի թեկնածու։

Նա մասնագիտությամբ լրագրող է, վերջին տարիներին տարբեր լրատվամիջոցներում է աշխատել՝ որպես հաղորդավար, պրոդյուսեր։ Աշխատել է Ինֆոքոմ, Ալիքմեդիա, Բուն TV, Ա1+ լրատվամիջոցներում։ Նա իր ֆեյսբուքյան էջում պարբերաբեր հանդես է գալիս քաղաքական սուր վերլուծություններով՝ քննադատելով գործող կառավարության քաղաքականությունը, Սահմանադրության խախտումները և անդրադառնալով Արցախյան խնդրին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին

Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին Wed, 21 Oct 2026 16:15:50 +0400 «Ուժեղ …