Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը
Thu, 24 Sep 2026 17:00:57 +0400
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Բուզովո և Խիժնյակովո, ինչպես նաև ԴԺՀ-ի Դոբրոպոլիե և Զապորոժիեի մարզի Սվետլայա Դոլինա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորախմբավորումը Խարկովի մարզում շարունակում է սեղմել շրջափակման օղակը և ընդլայնել վերահսկողության արտաքին գոտին։ Շրջափակման գոտում վերահսկողության տակ են վերցվել Բուզովո և Խիժնյակովո բնակավայրերը», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Դոբրոպոլիեում 51-րդ բանակի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների արդյունքում ընդլայնել են շրջափակման արտաքին օղակը և ազատագրել Դոբրոպոլիե (Մալոյե) գյուղը:
Նախարարությունում հստակեցրել են, որ Զապորոժիեի մարզի Սվետլայա Դոլինա բնակավայրի նկատմամբ վերահսկողություն են հաստատել «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները: